Սիմոն Սիմոնյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմոն Սիմոնյան (այլ կիրառումներ)
Սիմոն Սիմոնյան արմտ. հայ.՝ Սիմոն Սիմոնեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1914 մարտի 24 |
Ծննդավայր | Այնթապ, Aintab Sanjak, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 24, 1986 | (տարիքը 72)
Վախճանի վայր | Անթիլիաս, Լիբանան |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ և հրապարակախոս |
Լեզու | հայերեն[2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Լիբանան |
Սիմոն Օվեի Սիմոնյան (Simon Simonian, մարտի 11 (24), 1914, Այնթապ, Aintab Sanjak, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 11, 1986, Բեյրութ, Լիբանան), սփյուռքահայ արձակագիր, դասագրքերի հեղինակ, խմբագիր, հրապարակախոս, մանկավարժ, բանասեր։ «Սփյուռք» շաբաթաթերթի և «Սևան» տպագրատան ու հրատարակչատան (Բեյրութ) հիմնադիրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930 թվականին ավարտել է Հալեպի կրթասիրաց վարժարանը, 1935 թվականին՝ Անթիլիասի դպրեվանքը։ 1935-1946 թվականներին ուսուցչություն է արել Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում, 1946-1955 թվականներին՝ Անթիլիասի դպրեվանքում, 1947-1960 թվականներին, միաժամանակ՝ Բեյրութի Դարուհի Հակոբյան և Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում, 1946 թ. «Սևան» պարբերագրքի խմբագիր, 1947-1955 թվականներին՝ «Հասկ» թերթի խմբագրապետ, 1958-1974 թվականներին՝ «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագիր։ Մի շարք ժողովածուների («Լեռնականներու վերջալոյսը»[3], «Սիփանայ քաջեր»[4] (Ա և Բ հատորներ), «Լեռ եւ ճակատագիր»[5]) և վեպերի («Խմբապետ Ասլանին աղջիկը» և «Անժամանդրոս»)[6] հեղինակ է։
1955 թվականին Բեյրութում հիմնադրել է «Սևան» տպարանը[7] և նույնանուն «Սևան» հրատարակչությունը[8]) /Սևան տպարան/, որտեղ տպագրվել են շուրջ 500[9] դասագրքեր, գրական-գեղարվեստական, գիտաբանասիրական, թարգմանչական և բազմաբնույթ այլ գրքեր։
Սիմոնյանը կազմել է նաև հայոց պատմության, մայրենի լեզվի («Արագած», համահեղինակ՝ Օննիկ Սարգիսյան[10]), աշխարհագրության (համահեղինակներ՝ Երուանդ Պապայան և Օննիկ Սարգիսյան) և քերականության (համահեղինակ՝ Սարգիս Պալյան) դասագրքեր[11], գրել բանասիրական ուսումնասիրություններ («Արեւելահայ գրողներ», 1965, «Արեւելահայ գրականութիւն», 1965, «Հին հայ մատենագրութիւնը որպէս ենթահող արդի հայ գրականութեան», 1975, «Նորայայտ տաղասաց մը Ստեփանոս Դաշտեցի», 1981)։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կը խնդրուի... խաչաձեւել» (1965)
- «Խմբապետ Ասլանին աղջիկը» (1967)
- «Սիփանայ քաջեր» (Ա և Բ հատորներ, 1967 և 1970)
- «Լեռնականներու վերջալոյսը» (1968)
- «Լեռ եւ ճակատագիր» (1972)
- «Անժամանդրոս» (1978 եւ 1998)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սասուն Գրիգորյան "Բազմատաղանդ երախտավորը, Սիմոն Սիմոնյան" Ե., 1999։
- ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 25-06-2011 "ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ"/Ռոմեն Կոզմոյան
- http://azg.am/AM/culture/2013022303 ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 23-02-2013 "ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶԻ «ԱՆԻ» ՎԻՊԵՐԳԸ, ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆԵԱՆԻ ԿՐԱԾ ՊԱՏԻԺԸ ԵՎ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԵԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ"/Վարդան Մատթէոսեան
- http://www.keghart.com/Apelian-Simonian "Remembering Simon Simonian"/Vahe H. Apelian
- http://mirhav.blogspot.com/2015/08/Simon-Simonyan-tsaphid-u-aptakid-hamar.html "Ծափիդ ու ապտակիդ համար"/Սիմոն Սիմոնեան
- http://www.keghart.com/Simonian-Apelian-Different "Ան Ուրիշ Էր" ("He Was Different”) Անգլերէնի թարգմանութիւն Վահէ Աբէլեան
- http://www.keghart.com/Guzelian-Simonian "Ողջոյն" Սիմոն Սիմոնեանի Մահուան Երեսնամեակին Առիթով/Ասատուր Կիւզելեան
- http://www.azg.am/AM/culture/2016070102 "ՆԱՄԱԿ... ՀԻՆ ՀԱՍՑԵՈՎ"/Ալեքսանդր Թոփչյան
- http://www.azg.am/AM/culture/2016082603 "«ԱԶԱՏՆ ԿՈՄԻՏԱՍ»Ը ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԷ ՄՆԱԼ ՇՂԹԱՅԱԿԱՊ... "/Ժիրայր ԴԱՆԻԷԼԵԱՆ
- http://www.azg.am/AM/2016120925 "ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆԵԱՆ ԵՐԵՒՈՅԹԸ"/Յակոբ Միքայէլեան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1034540157 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Թեհմինա Մարության/Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալույսը» ժողովածուն - See more at: http://mirhav.blogspot.com/2015/07/Tehmina-Marutyan-Simon-Simonyani-Lernakanneru-verjaluysy-jorovatsun.html#sthash.nuDeVg3r.dpuf
- ↑ Գոհար Հարությունյան «Սիփանա քաջերն ընդդեմ նահանջի» http://kantegh.asj-oa.am/2357/1/46.pdf
- ↑ Համո Սահյանի նամակը Սիմոն Սիմոնյանին See more at: http://mirhav.blogspot.com/2015/07/grakan-namakani-Hamo-Sahyani-namaky-Simon-Simonyanin.html
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ http://www.haigazian.edu.lb/ADRC/Documents/CombinedBook.pdf Անդրանիկ Տագէսեան «Սփիւռքահայ Հաղորդակցական Իւրօրինակ Ցանց Մը . 1940-80 ականներուն Սիմոն Սիմոնեանի Սեւան Հրատարակչական Տան Հայերէն Դասագիրքերը», էջ 117
- ↑ http://www.bibliotheque-eglise-armenienne.fr/catalogues/am_auteur.php?cle=%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6%D5%A5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6
- ↑ Ժիրայր Դանիելյան, «Գրական որոնումներ», Սիմոն Սիմոնյան բանասէրն ու գրահրատարակիչը, Անթիլիաս 2007, էջ 76
- ↑ http://www.bibliotheque-eglise-armenienne.fr/catalogues/am_auteur.php?cle=%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD%D5%A5%D5%A1%D5%B6-%D6%85
- ↑ Ասատուր Կիւզելյան, «Կը խօսին նամակները», Լիբանան, 2014, էջ 18
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մարտի 24 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Մարտի 11 մահեր
- 1986 մահեր
- Բեյրութ քաղաքում մահացածներ
- Լիբանանահայ արձակագիրներ
- Մարտի 24 մահեր
- Այնթապ քաղաքում ծնվածներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայ գրողներ
- Հայոց ցեղասպանությունից փրկվածներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայալեզու գրողներ
- Անձինք Գազիանթեփից
- Հայ հրապարակախոսներ
- Հայ մանկավարժներ
- Հայ բանասերներ