Հայկազյան ազգային վարժարան (Հալեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)

Հայկազյան ազգային վարժարան, հայկական կրթական հաստատություն Հալեպում (Սիրիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1850-ական թվականներին, Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու բակում։ 1876 թվականից կոչվել է Ներսեսյան, 1919 թվականից՝ Հայկազյան։

Ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ բարձրագույն նախակրթարան է։ Աղջիկների (տնօրենուհի՝ օրիորդ Ֆ․ Տեր-Հակոբյան) և տղաների (տնօրեն՝ պարոն Հ․ Հակոբյան) բաժինները տեղավորված են առանձին, տարբեր թաղամասերում։ Հայկազյան ազգային վարժարանն առաջնորդվում է սիրիական պետական ուսումնական ծրագրով։ Ուսուցումն արաբերեն է․ մայրենի լեզվով ավանդվում են հայոց լեզու և կրոն։

Պահվում է աշակերտների կրթավարձով, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության և բարեգործական այլ կազմակերպությունների հատկացումներով։ Տարեկան ունենում է 80-100 շրջանավարտ։ Սերտ կապերի մեջ է Հայաստանի հետ, որտեղից ստանում է դասագրքեր, ձեռնարկներ, պարբերականներ և այլ գրականություն։

Աշակերտների ընդհանուր թվաքանակը (արական, իգական և մանկապարտեզ) 1999 թվականին եղել է 1060։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png