Դարուհի Հակոբյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարուհի Հակոբյան վարժարան աղջիկների երկրորդական, կրթական հաստատություն։ Հիմնվել է 1939 թվականին, Բեյրութում, Լ․ Հակոբյանի նվիրատվությամբ՝ ի հիշատակ իր քրոջ Դարուհու։ Առաջնորդվում է լիբանանյան պետական բակալորիայի ծրագրով՝ տեղ հատկացնելով նաև հայագիտական առարկաներին։ Ավանդվում է հայերեն, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, պատմություն, աշխարհագրություն, ճշգրիտ գիտություններ։ Ուսման տևողությունը 6 տարի է։ 4—6-րդ դասարաններն ունեն 2 բաժին, ա․ գիտական, որտեղ աշակերտները պատրաստվում են բակալորիայի քննություններին և դպրոցն ավարտելուց հետո կարող են հաճախել համալսարան, բ․ արվեստի, որտեղ լեզուների հետ միասին դասավանդվում են առտնին գիտելիքներ։ Ավարտողները կարող են աշխատել առնտրական հիմնարկություններում կամ հաճախել առնտրական բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ենթարկվում է ՀԲԸ միությանը։ 1972—1973 թվականների ուսումնական տարում ունեցել է 294 աշակերտուհի, 30 ուսուցիչ։ Շրջանավարտներից 103-ը համալսարան է ավարտել, 20-ը ստացել մագիստրոսի կոչում, 40-ը աշխատում է մանկավարժական բնագավառում։ Նշանավոր տնօրեններից են եղել Ա․ Թոփչյանը, Ս․ Ապտալյանը (Վահե- Վահյան), Զ․ Մելքոնյանը, Ս․ Պետիկյանը։ Ամեն տարի վերապատրաստման նպատակով Սովետական Հայաստան են գալիս նրա ուսուցիչներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 319