Սփյուռք (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սփյուռք (այլ կիրառումներ)
Սփյուռք
Տեսակթերթ

«Սփյուռք», գրական, գեղարվեստական, հասարակական պարբերաթերթ։

Հիմնադիր՝ Սիմոն Սիմոնյան, 1990 թ․-ից՝ Հայկական ժողովրդային շարժման հրատարակություն։ Լույս է տեսնում Բեյրութում՝ 1958-1975 թթ․, 1978, 1985-1986, 1988-ին և 1990-ից։ 1958-1978 թթ․-ին հրատարակվել է իբրև շաբաթաթերթ. 1985-1988 թթ․-ին՝ տարեկան ընդամենը մեկ համար, 1990 թ-ին՝ երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ։ Խմբագիրներ՝ Սիմոն Սիմոնյան (1958-1974), Գևորգ Աճեմյան (1975-1988) և Գևորգ Յազըչյան (1990-1994)։ Մինչև 1988 թվականը «Սփյուռքը» անկախ ուղղության թերթ էր։ Անդրադառնում է Հայաստանի և սփյուռքի հասարակական կյանքին, Հայ դատին, Ղարաբաղի և Նախիջևանի հարցերին, հայրենիք-սփյուոք հարաբերություններին, Անթիլիասի եկեղեցական տագնապին և մերձավորարլելյան ճգնաժամին։ Լուսաբանում է հայրենիքի և սփյուռքի գրականմշակութային կյանքը, հրատարակում գրական-գեղարվեստական ստեղծագործություններ։

Մինչև 1988 թվականը, չհարելով որևէ կուսակցության և կազմակերպության, հանդես է եկել հանուն սփյուռքի ազգային, եկեղեցական, մշակութային հաստատությունների համագործակցության։ Խորհրդային Հայաստանը համարել է համայն հայության հայրենիք։ Տպագրել է հոդվածներ Հայաստանի մոտիկ անցյալի և ազգային-ազատագրական շարժումների վերաբերյալ, վավերագրական դրվագներ Մեծ եղեռնից և հայերի ինքնապաշտպանական մարտերից։ Ներկայացրել է սփյուռքի հասարակական-եկեղեցական կյանքը, պատմել սփյուռք այցելող արվեստի և մշակույթի հայ խորհրդային գործիչների, մարզական խմբերի ելույթների մասին։ Գրական բաժնում տեղ են գտել հայ գրողների ստեղծագործություններ, նմուշներ համաշխարհային գրականթյունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 214 CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png