Հակոբ Հակոբյան (ՀԱՀԳԲ հիմնադիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ՀԱՀԳԲ-ի հիմնադրի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։
Հակոբ Հակոբյան
Hakob Hakobyan ASALA.jpg
ՀԱՀԳԲ հիմնադիր-առաջնորդ
Ծնվել է 1951 թ.
Ծննդավայր Մոսուլ
{{{2}}} Իրաք
Մահացել է 1988 թ., ապրիլի 28 (36–37 տարեկանում)
Մահվան վայր Աթենք
{{{2}}} Հունաստան (ըստ պաշտոնական տվյալների)
Քաղաքացիություն Flag of Iraq.svg Իրաք
Ազգություն հայ

Հակոբ Հակոբյան (1951 - 1988), հայ ռազմաքաղաքական գործիչ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից։ Առհասարակ ԱՍԱԼԱ-ի «կնքահայրը» համարվում է լիբանանահայ Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան, հանդես է եկել Մուջահեդ, Աբու Ահմադ ալ-Արմանի կեղծանուններով)։ Այդ պատճառով էլ ուսումնասիրողներից ոմանք ԱՍԱԼԱ-ի ծագումը կապում են Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործունեության հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Հակոբյան ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքում։[1]

Իսրայելա-պաղեստինյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Հակոբյանը մասնակցել է Պաղեստինի ազատագրման շարժման գործունեությանը, իսրայելա-պաղեստինյան ընդհարումներին, սերտ կապեր է ունեցել Յասեր Արաֆաթի, Աբու Նիդալի և պաղեստինյան այլ գործիչների հետ։

Լիբանանի քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Հակոբյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1975 թ.-ին սկսված քաղաքացիական պատերազմում հայ համայնքի պաշտպանության գործում։

ՀԱՀԳԲ-ի հիմնադրումն ու ղեկավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թ.-ին հիմնել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը։ 1984 թվականից Ասալայի մարտիկների կողմից գրվել ու անգլերեն լեզվով հրատարակվել են 3 գրքույկներ։ Դրանք 1992 թվականին Իրականություն վերնագրով՝ հայրենի ընթերցողի համար, հայերեն տարբերակով կազմել ու հրատարակել են Մոնթե Մելքոնյանն ու իր կինը՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանը։ Գիրքը պատմում է ԱՍԱԼԱ-հեղափոխական շարժման մասին, որտեղ նսեմացվում է Հակոբ Հակոբյանի գործունեությունը։ Ըստ գրքի ՀԱՀԳԲ -ի ծագման օրից գոյություն ունեին 2 հիմնական ուժեր՝ Հակոբ Հակոբյանն ու մյուս անդամների ամբողջությունը։

ՀԱՀԳԲ-ի մնացյալ պատմությունը պիտի բնորոշվեր այս երկվությամբ.հայրենասեր մարտիկները շարունակաբար պիտի պայքարեին ստեղծարար գործունեություն հաստատելու համար, մինչ Մուջահետը, որ նկատի ուներ միայն իր անձնական իղձերը, նրանց ստեղծարար աշխատանքի պտուղները պիտի քաղեր և նրանց պիտի շահագործեր իր անձնական նպատակներն իրագործելու համար։

Սպանության առեղծվածը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանվել է 1988 թ., Աթենքում։[2] Շրջանառվում է նաև վարկած, համաձայն որի Հակոբյանը չի սպանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարվի Վ. Կուշներ. Encyclopedia of terrorism. SAGE, 2002. ISBN 0761924086, 9780761924081, էջ. 47
  2. The Associated Press, Ապրիլի 28, 1988. Gunmen Kill Man in Athens Identified as Armenian Terrorist Chief.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականություն, ԱՍԱԼԱ-հեղափոխական շարժում, հրատ. 1992