Հոդվածներ է տպագրել Կ. Պոլսի «Կայծ» ամսագրում։ 1915 թվականին աքսորվել է Դեր էլ-Զոր, իսկ պատերազմից հետո որպես ուսուցիչ աշխատել է Մարաշի ազգային վարժարանում և Մերձավոր Արևելքի որբանոցներում։ 1924 թվականից բնակվել է Բեյրութում։ 1926 թվականին, դաշնակցության դեմ բուռն պայքարի պայմաններում, ընտրվել է Լիբանանի ազգային գավառական ժողովի անդամ։
1921-1928 թվականներին ֆրանսիական գաղութային իշխանությունները բանտարկել են Աղազարյանին որպես առաջադեմ գործչի։ Աղազարյանը եղել է Լիբանանում լույս տեսնող «Լիբանան» և «Ժողովուրդ» թերթերի խմբագիր և դրանց էջերում պրոպագանդել է Խորհրդային Հայաստանի նվաճումները, սոցիալիզմի գաղափարները։ Հրատարակել է «Ինչպես կգողնան» 1926 թ., «Սիսի վերջին աթոռակալը և իր մեղապարտ գավառականը» 1926 թ. և այլ գրքեր։ Աղազարյանին սպանվել է դաշնակցականների կողմից 1933 թվականի հոկտեմբերի 11-ին, Բեյրութում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 239)։