Սարինա Քրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարինա Քրոս
Ծնվել էսեպտեմբերի 27, 1994(1994-09-27) (29 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Երկիր Լիբանան և  Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Sarina Cross Վիքիպահեստում

Սարինե Սաղերյան (սեպտեմբերի 27, 1994(1994-09-27), Բեյրութ, Լիբանան), ավելի հայտնի որպես Սարինա Քրոս, հայկական արմատներով երգչուհի։ Սարինան լայն ճանաչում է ձեռք բերել հունական հայտնի “STIN YGEIA MAS RE PAIDIA” հեռուստանախագծին մասնակցելուց հետո, որտեղ հույն երաժիշտներ Կոստանտինուս և Մաթեոս Ծախուրիդիս եղբայների հետ կատարել է հայկական ժողովրդական «Բինգյոլ»[1], արաբական «فوق النخل» և հունական «An eisai ena asteri»[2] երգերը, որոնք մեծ տարածում են գտել հատկապես Հունաստանում, Հայաստանում և Լիբանանում՝ տարբեր սոց-ցանցերում հավաքելով ավելի քան 10 միլիոն դիտում[3]։

Սարինան 2017 թ. ամռանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Ծախուրիդիս եղբայների համերգի հատուկ հյուրն էր, որտեղ կատարեց 8 երգ, ներառյալ հայկական «Աշխարհում սիրել եմ քեզ»[4], «Դլե Յաման»[5], «Թամամ Աշխարհ», «Բինգյոլ» երգերը[6]։ 2017 թ. հուլիսին Սարինա Քրոսն առաջին անգամ այցելեց Հայաստան։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված լինելով երաժիշտների ընտանիքում, դեռ մանկուց Սարինան սիրել է երգն ու երաժշտությունը։ Հայրը եղել է հայտնի լիբանանահայ երգիչ Փոլ Բաղդադլյանի թմբկահարը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի նա նույնպես ընտրի երաժշտի ուղին։ Մեծանալով Բեյրութի հայկական համայնքում, Սարինան ծանոթացել է Արևելյան երկրների մշակույթին։ Այժմ նա երգում է 10 տարբեր լեզուներով։ 16 տարեկանում սովորում է կիթառ նվագել և կատարում իր առաջին քայլերը դեպի մեծ բեմ։ 18 տարեկանում սովորում է լատինո պարեր, ապա պորտուգալերեն, ինչը նրան թույլ է տալիս միանալ «the Brazzillian Passos Allegres» խմբին, որպես մեներգիչ։ 20 տարեկանում Չիչո Կաստիլի և Ֆարիդ Նեհմի հետ կատարում է «Բեյրութ Հաբիբի» երգը, որը Բեյրութի և քաղաքի ամենամյա մեծ Վազքի հիմնն էր։ Վազքին մասնակցում էր ավելի քան 40,000 վազորդ։ Համերգներով շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում՝ Հունաստանում, Հորդանանում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Եմենում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում և այլուր։ Այժմ պատրաստվում է Հայաստանյան մենահամերգին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]