Արմեն Դարյան
Արմեն Դարյան արմտ. հայ.՝ Արմէն Դարեան | |
|---|---|
| Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Ալֆոնս Ադդարեան |
| Ծնվել է | 1924[1][2] |
| Ծննդավայր | Հալեպ, Սիրիա[1][2] |
| Վախճանվել է | 1989[2] |
| Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան[1] |
| Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
| Ազգություն | հայ |
| Արմեն Դարյան Վիքիդարանում | |
Արմեն Հովսեփի Դարյան (Ալֆոնս Ադդարյան, 1924[1][2], Հալեպ, Սիրիա[1][2] - 1989[2], Բեյրութ, Լիբանան[1]), հայ գրող, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Հալեպում, ավարտել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցը, հաստատվել Բեյրութում։ Առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Անի», «Հառաջ», «Հառաջ գրական», «Երկիր» և այլ պարբերականներում։ Բեյրութում լույս են տեսել Դարյանի «Մեր հացը» (1956), «Խարիսխեն հեռու» (1964), Երևանում՝ «Կարոտ և կյանք» (1963), «Խարիսխին մոտ» (1973), Մոսկվայում (ռուսերեն)՝ «Հայրենիքից հեռու» (1968) պատմվածքների ժողովածուները։ Ստեղծագործությունների հիմնական թեման կապիտալիստական աշխարհի քննադատությունն է, սփյուռքահայության սերը մայր հայրենիքի հանդեպ։ «Էջեր գրականության և արվեստի» (Բեյրութ) պարբերականում 1972 թվականին հրատարակվել է «Ակնարկ հայ–արաբ մշակութային կապերի վրա» ուսումնասիրությունը։ Ֆրանսերենից հայերեն է թարգմանել արաբ գրող Ժ․ Շահատեի «Վասքոյի հեքիաթը» (1964) դրաման։ Մահացել է 1990 թվականին, Բեյրութում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Դարյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 317)։ |