Կերթմենյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ Ավետարանական Կերթմենյան վարժարան
Տեսակդպրոց, մանկապարտեզ
Հիմնադրված է1931
Լուծարված է2015
ՀիմնադրիրԿոստանտին Կերթմենյան, Սարգիս Դևիրյանի
Անվանված էԿոստանտին Կերթմենյան
ՏնօրենՍահակ Տետեյան
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունԱշրաֆիա

Հայ ավետարանական Կերթմենյան վարժարան (արմտ. հայ.՝ Հայ Աւետարանական Կերթմէնեան Վարժարան), հիմնադրվել է 1931 թվականին Աշրաֆիայում։ 2015 թվականի դրությամբ գործում էր մանկապարտեզ և վեց հիմնական դասարան։

30 տարուց ավել վարժարանի տնօրենն Սահակ Տետեյանն էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Հայ ավետարանական Կերթմենյան վարժարանը (AEGS) բացեց իր դռները մանկապարտեզի և երեք տարրական դպրոցական դասարանների տեսքով Կոստանտին Կերթմենյանի, Սարգիս Դևիրյանի և ԱՄՆ-ում ապրող այլ խաչենցի հայերի ֆինանսական ներդրումների շնորհով։ 1940 թվականին վարժարանում ուսումը ավարտեց առաջին տասներեք ուսանողը ։

Այդ ընթացքում գրանցված ուսանողների քանակությունը գերազանցեց շենքի սկզբնական տարողությունը։ Քանի որ դպրոցի հիմնադիրները մահացան, նրանց երեխաները որոշեցին, որ վարժարանի շահերից է բխում, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը անցնի սեփականության և վարժարանի շահագործուման իրավունքը։ Ստեֆան Փիլիպոսյանի և նոր բարերարներ փնտրելու նրա օգնության շմորհիվ է հավաքվել բավական գումար մանկապարտեզի և տարրական դպրոցի շենքերի անհրաժեշտ վերակառուցման համար[1]։ Նոր մատուռի կառուցման ծախսերը ստանձնել էր Հենրի Կերթմենյանը։

Վարժարանը ծաղկում էր մինչ 1975 թվականը, երբ Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմ։ 1978 թվականին այն գրավել էր տեղային աշխարհազորը, բայց հրետանակոծված վարժարանը չէր կարող գործել։ Զինադադար հայտարարելուն պես դասասենյակները վերանորոգվեցին, իսկ դասերը վերսկսվեցին[2]։

2015 թվականին Կերթմենյան վարժարանը փակվեց և այժմ չի գործում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AMAA Centennial Celebration will Laud Honorees for Life-Long Dedication». Armenian National Committee of America (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
  2. «Armenian Evangelical "Guertmenian" School». ImYerevan.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
  3. «Պէյրութի Կէրթմէնեան Վարժարանը Անաղմուկ Փակուած Է (Լուսանկար)». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]