Եփրեմ և Մարթա Ֆիլիպոսյան քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եփրեմ և Մարթա Ֆիլիպոսյան Հայկական Ավետարանական քոլեջ
Տեսակդպրոց, քոլեջ, մանկապարտեզ
Հիմնադրված է1923
Անվանված էԵփրեմ Ֆիլիպոսյան, Մարթա Ֆիլիպոսյան
ՏնօրենԶավեն Մսրլյան (1967-2007)
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ
ՀասցեBeirut City, Beirut, Lebanon
Կայքaecalumnibeirut.com

Եփրեմ և Մարթա Ֆիլիպոսյան հայ ավետարանական քոլեջ (AEC) (արևմտ․հայ․՝ Հայ Աւետարանական Գոլէճ, արաբ․՝ المدرسة الأرمنية الانجيلية العالية‎‎, անգլ․՝ Yeprem and Martha Philibosian Armenian Evangelical College), հիմնադրվել է 1923 թվականին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Դպրոցում գործում է երեք բաժին՝ մանկապարտեզ 4-6 տարեկան երեխաների համար, հիմնական դասրաններ 6-12 տարեկան երեխաների համար և միջնակարգ 12-18 տարեկան երեխաների համար[1]։

Դոկտոր Զավեն Մսրլյանը 1967 թվականից սկսած մինչ 2007 թվականը զբաղեցրել է դպրոցի տնօրենի պաշտոնը։ Իր 40 տարվա աշխատանքի համար նրա պատվին հարգանքի տուրք է տեղի ունեցել Լոս Անջելես քաղաքում, ԱՄՆ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Ավետարանական քոլեջի ձևավորվումն ընթանում է 1920-ական թվականների սկզբին, երբ Օսմանյան Կայսրությունից և հետագայում Թուրքիայից աճող հայ ներգաղթյալները սկսեցին կրթություն ստանալու կարիգ զգալ կազմակերպվեց դպրոց, որը ժամանակի ընթացքում վերածվեց տղաների միջնակարգ դպրոցի, իսկ միևնույն ժամանակ 1921 թվականին, Ամերիկյան խորհրդի հովանու ներքո, ստեղծվում է Հայ օրիորդաց ամերիկյան վարժարան։ Պաշտոնապես քոլեջը հիմնադրվում է 1923 թվականին։ 1934 թվականին երկու ավագ դպրոցները միավորվում են և ղեկավարվում են կառավարիչների խորհրդի կողմից, որը ներկայացնում էր Բեյրութի ողջ Հայ ավետարանական համայնքը։ Հետագայում այն անցել է Բեյրութի Առաջին Հայ Ավետարանական եկեղեցունն իրավասության ներքո[4]։

1960 թ․ՀԱԵ-ն ստեղծում է առաջին բակալավր դասարանը։ 1969 թվականին սկսվեց «Երկրորդ բակալավրիատը» պարոն Ֆիլիպոսյանի ֆինանսական աջակցությամբ[4]։

Մինչ օրս ՀԱԵ-ն ունեցել է գրեթե 1500 շրջանավարտ[4]։

Ռութ Փիլիպոսյանը հովանավորել է քոլեջի նոր շենքի կառուցոմանը իր ծնողների՝ Եփրեմ Փիլիպոսյանի և Մարթա Փիլիպոսյանի հիշատակին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yeprem and Martha Philibosian Armenian Evangelical College». ImYerevan.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.(չաշխատող հղում)
  2. «Dr. Zaven Messerlian». sites.google.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  3. Check some pictures here: http://www.aecalumnibeirut.com/node/54(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Yeprem and Martha Philibosian Armenian Evangelical College». Academic Dictionaries and Encyclopedias (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]