Շամլյան Թաթիկյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ Ավետարանական Շամլյան Թաթիկյան երկրորդական վարժարան
Տեսակդպրոց, մանկապարտեզ
Հիմնադրված է1934
Անվանված էԳ․Շամլյան, Ջ. Թաթիկյան
ՏնօրենՎարդուհի Պալգճյան
Աշակերտներ300
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունԲուրջ Համուդ
ՀասցեԲուրջ Համուդ, Մարաշ

Հայ Ավետարանական Շամլյան Թաթիկյան երկրորդական վարժարան (արևմտ․հայ․՝ Հայ Աւետարանական Շամլեան Թաթիկեան Երկրորդական Վարժարան, անգլ․՝ Armenian Evangelical Shamlian Tatigian Secondary School), գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից հյուսիս-արևելյան արվարձանում՝ Բուրջ Համուդում։ Հիմնադրվել է 1934 թվականին որպես Նոր Մարաշի Հայ Ավետարանական վարժարան մանկապարտեզով և տարրական դասարաններով։ 1964 թվականին Շամլյան ընտանիքը և նրանց որդի Ջ. Թաթիկյանը իրենց ներդրումն ունեցան դպրոցի նոր ժամանակակից շենքի կառուցման գործում, և դպրոցը վերանվանվեց Հայ Ավետարանական Շամլյան Թաթիկյան միջնակարգ վարժարան։ Այժմ վարժարանում սովորում է 300 աշակերտ։ Գործում են տարրական և միջնակարգ դասարաններ, նաև գործում է մանկապարտեզ։

Տնօրեն՝ Վարդուհի Պալգճյան[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Մարաշի Հայ Ավետարանական վարժարանը գործում էր 1930 թվականից Բուրջ Համուդի Նոր Մարաշ թաղամասում։ Այն հիմնականում բնակեցված էր եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառով կիլիկիայից եկած փախստականներով։ Նոր Մարաշի Հայ Ավետարանական վարժարանն ուներ մանկապարտեզ և երկու տարրական դասարան։

Վարժարանը տարիների ընթացքում զարգանում էր և 1936 թվականին վերապատվելի Կարապետ Հասսեսյանը տարրական դասարանների թիվը հասցրեց վեցի։ Հետագայում Արամ Հատիյեանը ստեղծեց ևս մի քանի դասարան։ 1950 թվականին ձևավորվեցին միջնակարգ ևս չորս դասարան։

1964 թվականին վարժարանի անվանումը փոխվում է՝ Հայ Ավետարանական Շամլյան Թաթիկյան երկրորդական վարժարանի, քանի Գ․ Շամլյանը և իր որդի՝ Գ. Թաթիկյանը, գումար են հատկացրել վարժարանին նոր, ժամանակակից շենք կառուցելու համար։ Վարժարանի համալրում է նաև գտնվում Նոր Մարաշի Հայ Ավետարանական եկեղեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ԱՒԵՏ. ՇԱՄԼԵԱՆ-ԹԱԹԻԿԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԷՆՈՒՀԻԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ « Western Prelacy». westernprelacy.org. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]