Շամլյան Թաթիկյան վարժարան
Հայ Ավետարանական Շամլյան Թաթիկյան երկրորդական վարժարան | |
---|---|
Տեսակ | դպրոց, մանկապարտեզ |
Հիմնադրված է | 1934 |
Անվանված է | Գ․Շամլյան, Ջ. Թաթիկյան |
Տնօրեն | Վարդուհի Պալգճյան |
Աշակերտներ | 300 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բուրջ Համուդ |
Հասցե | Բուրջ Համուդ, Մարաշ |
Հայ Ավետարանական Շամլյան Թաթիկյան երկրորդական վարժարան (արևմտ․հայ․՝ Հայ Աւետարանական Շամլեան Թաթիկեան Երկրորդական Վարժարան, անգլ․՝ Armenian Evangelical Shamlian Tatigian Secondary School), գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից հյուսիս-արևելյան արվարձանում՝ Բուրջ Համուդում։ Հիմնադրվել է 1934 թվականին որպես Նոր Մարաշի Հայ Ավետարանական վարժարան մանկապարտեզով և տարրական դասարաններով։ 1964 թվականին Շամլյան ընտանիքը և նրանց որդի Ջ. Թաթիկյանը իրենց ներդրումն ունեցան դպրոցի նոր ժամանակակից շենքի կառուցման գործում, և դպրոցը վերանվանվեց Հայ Ավետարանական Շամլյան Թաթիկյան միջնակարգ վարժարան։ Այժմ վարժարանում սովորում է 300 աշակերտ։ Գործում են տարրական և միջնակարգ դասարաններ, նաև գործում է մանկապարտեզ։
Տնօրեն՝ Վարդուհի Պալգճյան[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Մարաշի Հայ Ավետարանական վարժարանը գործում էր 1930 թվականից Բուրջ Համուդի Նոր Մարաշ թաղամասում։ Այն հիմնականում բնակեցված էր եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառով կիլիկիայից եկած փախստականներով։ Նոր Մարաշի Հայ Ավետարանական վարժարանն ուներ մանկապարտեզ և երկու տարրական դասարան։
Վարժարանը տարիների ընթացքում զարգանում էր և 1936 թվականին վերապատվելի Կարապետ Հասսեսյանը տարրական դասարանների թիվը հասցրեց վեցի։ Հետագայում Արամ Հատիյեանը ստեղծեց ևս մի քանի դասարան։ 1950 թվականին ձևավորվեցին միջնակարգ ևս չորս դասարան։
1964 թվականին վարժարանի անվանումը փոխվում է՝ Հայ Ավետարանական Շամլյան Թաթիկյան երկրորդական վարժարանի, քանի Գ․ Շամլյանը և իր որդի՝ Գ. Թաթիկյանը, գումար են հատկացրել վարժարանին նոր, ժամանակակից շենք կառուցելու համար։ Վարժարանի համալրում է նաև գտնվում Նոր Մարաշի Հայ Ավետարանական եկեղեցին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ԱՒԵՏ. ՇԱՄԼԵԱՆ-ԹԱԹԻԿԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԷՆՈՒՀԻԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ « Western Prelacy». westernprelacy.org. Արխիվացված է օրիգինալից 2023-10-24-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Ավետարանական Կերթմենյան վարժարան (Աշրաֆիա, Լիբանան)
- Հայ Ավետարանական Փիթեր և Ելիզաբեթ Թորոսյան դպրոց (Ամանոս, Լիբանան)
- Թրատի Հայ Ավետարանական վարժարան (Թրատ, Լիբանան)
- Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն դպրոց (Աշրաֆիա, Լիբանան)
- Եփրեմ և Մարթա Ֆիլիպոսյան հայ ավետարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան)
- Անջարի հայ ավետարանական միջնակարգ դպրոց (Այնճար, Լիբանան)
- Հայկազյան համալսարան (Ռիադ աս-Սոլհ, Բեյրութ, Լիբանան)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության Ուսումնական Խորհուրդը (ՄԱԷՀՄ)
- https://www.facebook.com/shamlian.tatigian