Անջարի հայ ավետարանական միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անջարի հայ ավետարանական միջնակարգ դպրոց
Տեսակդպրոց, մանկապարտեզ
Հիմնադրված է1947
ՀիմնադրիրՀեդվիգ Էնիահենզլի
ՏնօրենՀակոբ Աղբաշյան
ԵրկիրFlag of Lebanon.svg Լիբանան
ՏեղագրությունԱնջար
ՀասցեHedwig street, Anjar, bekaa, Lebanon
Կայքevangelical-anjar.org/index.html
Անջարի հայ ավետարանական միջնակարգ դպրոցը գտնվում է Լիբանանում
Անջարի հայ ավետարանական միջնակարգ դպրոց

Անջարի հայ ավետարանական միջնակարգ դպրոց (արևմտ․հայ․՝ Հայ Ավետարանական Երկրորդական Վարժարան Այնճար, անգլ․՝ Armenian Evangelical Secondary School of Anjar), հիմնադրվել է շվեյցարացի միսիոներների կողմից 1947 թվականին Անջար գյուղում[1][2]։ Գործում է հանրակացարան տղաների և աղջիկների համար։

Դպրոցի ներկայիս տնօրեն՝ Հակոբ Աքպաշարյան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսա լեռան վեց հայկական գյուղերը 1939 թվականին լքած հայերը Լիբանանի Բեքա հարթավայրում գտնվող Անջար գյուղում հաստատվելուց հետո Անջարի նորակառույց եկեղեցու շենքում սկսեց գործել Հայ ավետարանական դպրոցը (տարրական բաժինը)։ 1947 թվականին, մինչ Անջարը լքած փախստականները Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գտնվում էին բարդ իրավիճակում, դպրոցը տվեց իր տարրական բաժնի առաջին շրջանավարտներին։ Նույն 1947 թվականին քույր Հեդվիգ Էնիահենզլինը (գերմ․՝ Hedwig Äenishänslin)՝ շվեյցար-գերմանական Հիլֆսբունդ միսիայի անդամ, ժամանեց Անջար, և սկսեց միսիոներական աշխատանքը ունենալով միայն մի սենյակ[3]։ 1948 թվականին նրան խնդրեցին ստանձնել դպրոցի տնօրենի պաշտոնը։ Շուտով տարրական դպրոցը ձևափոխվեց միջնակարգ դպրոցի։ 1955 թվականին ստեղծվեց գիշերօթիկ բաժինը Քեսաբից, Բեյրութից և Զահլեից եկող 15 աշակերտի համար[4]։ Երկու այլ քույր՝ Մերի Ռոքը և Աննա Նիցշեն, միացան Հեդվիգ Էնիահենզլին քրոջը[5]։

Դպրոցի բակում տեղադրված է Հեդվիգ Էնիահենզլին քրոջ կիսանդրին[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]