Եղիշե Մանուկյան քոլեջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եղիշե Մանուկյան քոլեջ | |
---|---|
![]() | |
Տեսակ | քոլեջ |
Կարգախոս | Հավատք, Կամք, Նվիրում |
Հիմնադրված է | 1963 |
Տնօրեն | Զոհրապ Ղազարյան |
Աշակերտներ | 2002-ին՝ 566, 2014-2015-ին՝ 600 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Dbayeh? |
Կայք | ymc.me |
Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ, երկսեռ 12-ամյա երկրորդական ուսումնական հաստատություն։ Վայելում է Լիբանանահայոց առաքելական առաջնորդարանի հովանավորությունը։ Համարվում է 1963 թվականին Անթիլիասի կաթողիկոսարանի շրջափակում հիմնադրված Մարտիկյան մանկապարտեզ-նախակրթարանի շարունակությունը։ Վերջինս 1981 թվականից աստիճանաբար վերածվել է միջնակարգ վարժարանի։ 1984 թվականին փոխադրվել է Բեյրութից հյուսիս գտնվող Դբայյա արվարձանը և դպրոցի նոր բարերար Վաչե Մանուկյանի հոր անունով վերանվանվել՝ Ազգային Եղիշե Մանուկյան երկրորդական վարժարան, 1985—1986 թվականներին վերածվել է լիարժեք երկրորդական վարժարանի։ 2002 թվականին ուներ 566 աշակերտ։ Գործում է նաև մանկապարտեզի բաժին, որը 1993 թվականին նորոգվելուց հետո կոչվում է բարերարի մոր՝ Սիրան Մանուկյանի անունով։ Վարժարանի տնօրենն է Մանուշակ Պոյաճյանը (1985 թվականից)։ Լիբանանում ներկայումս գործող դպրեվանքեր ունեն Կիլիկիո կաթողիկոսությունը, Մխիթարյան հայրերն ու Զմմառյան միաբանությունը։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը սկսել է գործել որպես Մարտիկյան մանկապարտեզ-նախակրթարանի շարունակություն, ունենալով վաթսուն աշակերտ։
Սահակ Բ Խապայան կաթողիկոսի օրոք, 1930-ական թվականներին, Անթիլիասի Կիլիկիո Կաթողիկոսարանին կից, շրջակայքի հայության երեխաների համար բացված, փոքր դպրոց է՝ Մեսրոպյան Վարժարաբ անունով։
- 1963 թվականին, Խորեն Ա Բարոյան կաթողիկոսի օրոք, Մարտիկյան նախակրթարանի առաջին տեսուչը եղավ՝ Պետրոս Վրդ. Պերպերյանը։
- 1965 թվականին, տեսուչի պարտականությունը ստանում է Ներսես Ծ. Վրդ. Բախտիկյանը։
- 1966 թվականին, Մարտիկյան Վարժարանի տեսչությունը ստանում է Մեսրոպ Արք. Աշճյանը, ում որպես փոխ տեսուչներ օգնում են Օշական Աբղ. Չոլոյան եւ այդ ժամանակ Աբեղա Արամ Քեշիշյան (Մեծի Տանն Կիլիկիո այժմյան Կաթողիկոս)։
- 1969 թվականին, Լիբանանի Թեմի Ազգային Վարչության Ուսումնական Խորհուրդի կողմից Վարժարանը ղեկավարելու պարտականության է հրավիրվում Սարգիս Չոլոյանը, ով ստանձնում է նախ իբրև ավագ ուսուցիչ, ապա՝ տնօրեն, աշխատում է մինչև 1984 -1985 ուսումնական տարեշրջանի ավարտը։
- 1981 թվականից սկսած, Մարտիկյան նախակրթարանը քայլ առ քայլ դառնում է միջնակարգ վարժարան։
Այդ տարիներին, վարժարանի աշակերտության թիվը զգալի աճ է ունենում եւ Մայրավանքի տարածքից ներս գտնվող դպրոցի շենքը՝ իր դասարաններով և խաղատեղիով բավարար չէր։
- 1984 -1985 թվականներին, Գարեգին Բ. Կաթողիկոսի հրամանով, դժվար կացությունից Մարտիկյան Վարժարանը դուրս է գալիս։ Վաչե Մանուկյանի իշխանական նվիրվածությամբ գնված և Կիլիկիո Կաթողիկոսոթյան տրամադրության տակ գտնվող Տպպայի հողերը (10,000 քառ. մետր) և տարածքում գտնվող դպրոցական շենքերը տրամադրվում են Լիբանանի ազգային իշխանությայնը, այնտեղ տեղաոխելու համար Մարտիկյան Ազգային Վարժարանը։ Այս ամենից հետո, վարժարանը անվանվում է բարերար Վաչե Մանուկյանի հոր անունով, և 1985-1986 թվականներին այն անվանվում է Եղիշե Մանուկյանի երկրորդական վարժարան։
- 1993 հոկտեմբերին, արդիական մանկապարտեզի պաշտոնապես բացումը կատարվում է, որը կառուցվում է Վաչե Մանուկյանի օգնությամբ, որն էլ կոչվում է Ազգային Սիրան Մանուկյան Մանկապարտեզ։
- 1985-1986 թվականներին, տնօրենի պաշտոնը տրամադրվում է Տոքթ. Բաբգեն Փափազյանին, և հաջորդ տարվան վարժարանը դառնում է քոլեջ։
- 1990 փետրվարից սկսած, Բաբկեն Փափազյանի մահից հետե, Օրդ. Մանուշակ Բոյաջյանը շարունակում է դպրոցի տնօրենի պաշտոնը, մինչև իր մահը՝ 2005 թվականի մարտ։
2005 թվականի սեպտեմբերին, դպրոցի տնօրեն է նշանակվում Սեդա Բոյաջյանը։ Իր պաշտոնավարության շրջանում, Րաֆֆի Մանուկյանի նվիրաբերությամբ հնարավոր է դառնում ներկել քոլեջի ամբողջ կառույցը։ Հիմնովին փոփոխվում է դպրոցի ուսուցչական կազմը, և վերանորոգվում է քոլեջի բակը։
- 2011 թվականի սեպտեմբերին, Զոհրապ Ղազարյանը նշանակվում է տնօրեն։
- 2011-2012 թվականներին, սկսվում է բոլոր դասասենյակների վերանորոգման աշխատանքները։ Նախարթակրանի և միջնակարգի դասասենյակներում, դրվում են՝ «Interactive Board»-եր, մանկապարտեսի դասասենյակները ներկվում են, վերանորոգվում է նաև կահույքը։ Դպրոցի բակում կառուցվում և խոտով է ծածկվում ֆուտբոլի դաշտը։ Վերանորոգվում է բասկետի դաշտը։
- 2012 թվականի ամռանը, սկսվում է «Ուրախ ամառ 1» դպրոցական ծրագիրը, որին հաջորդում են «Ուրախ Ամառ 2»ը և 3ը։
- 2014 թվականի դեկտեմբորին, բացվում է քոլեջի «Ժան Ապաջյան» արդիական գրադարանը։
- 2014-2015 թվականներին, քոլեջը ունի 600 աշակերտ, 57 ուսուցիչ եւ 17 պաշտոնյա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային Լեւոն եւ Սոֆիա Յակոբեան Քոլէճ
- Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարան
- Հայ Աւետարանական Շամլեան Թաթիկեան երկրորդական վարժարան
- Գալուստ Կիւլպէնկեան Երկրորդական Վարժարան