Ծիածան (թերթ, Բեյրութ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիածան (այլ կիրառումներ)
Ծիածան, գրականության և գեղարվեստի պարբերաթերթ։ ՀԲԸՄ Հայ երիաասարդաց ընկերակցության գրասեր երիտասարդների միության հրատարակություն։ Լույս է տեսել 1939-ից 1949 թվականներին։ Արտոնատեր՝ Սիսակ Վարժապետյան։ Խմբագիր Բյուզանդ Եղիայան։ Լայն տեղ է հատկացրել հայ գրողների գործերին, տպագրել նմուշներ եվրոպական, ամերիկյան, արաբական և այլ գրականություններից։
Պատմաբանասիրական և գեղագիտական հոդվածներով աշխատակցել են Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանը, Վահան Թեքեյանը, Հակոբ Օշականը, Շահան Պերպերյանը և ուրիշներ։ Լայն տեղ է հատկացրել հայ խորհրդային գրողների (Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Նաիրի Զարյան, Գուրգեն Մահարի, Հովհաննես Շիրազ) գործերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 124)։ |