Ավո Ուվեզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավո Ուվեզյան
Avo Uvezian (cropped).jpg
Ծնվել էմարտի 22, 1926(1926-03-22)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էմարտի 24, 2017(2017-03-24) (91 տարեկանում)
Մահվան վայրՕռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունկոմպոզիտոր, սիգարների արտադրությամբ զբաղվող
ԿայքԱվո Ուվեզյան

Ավո Ուվեզյան (մարտի 22, 1926(1926-03-22), Բեյրութ, Լիբանան - մարտի 24, 2017(2017-03-24), Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), հայազգի հանրահայտ ջազ դաշնակահար և աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող AVO ֆիրմայի սիգարների ստեղծող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավո Ուվեզյանը ծնվել է 1926 թ. Բեյրութում, Լիբանանում երաժիշտների ընտանիքում։ Հայրը Լայպցիգում սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար էր։ Մայրը և կրտսեր քույրը ևս պրոֆեսիոնալ երաժիշտներ են։

16 տարեկանում Ավոն ստեղծում է ջազ խումբ։ Խումբը նվագում է Լիբանանում, այնուհետև նրանց հրավիրում են Բաղդադ և Թեհրան։ Մի օր պալատում նվագելիս նրան նկատում է շահ Ռեզա Փեհլևին։ Վերջինիս շնորհիվ Ավոն մեկնում է ԱՄՆ, որտեղ և ընդունվում է Նյու Յորքի Ջուլիարդ հայտնի երաժշտական դպրոցը։ Այնտեղ էլ Ավո Ուվեզյանը ամուսնանում է։

Ավո Ուվեզյան և Ֆրենկ Սինատրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թ. Լաս Վեգասում Ավո Ուվեզյանի աները նրան ծանոթացնում է հանրահայտ երաժիշտ Ֆրենկ Սինատրայի հետ։ Հանդիպելով Ֆրենկ Սինատրայի հետ՝ Ավոն ասում է, որ դա իր կյանքի ամենալավ օրն է, քանի որ հանդիպել է մեծագույն երգչի հետ։ Այդ ժամանակահատվածը Ֆրենկ Սինատրայի համար այդքան էլ հաջող չէր, և, թվում էր, նրա կարիերան մոտենում էր ավարտին։ Սինատրայի համար շատ հաճելի էր լսել, որ նրան անվանում էին մեծագույն երգիչ, և որոշ ժամանակ հետո նրա կարիերան սկսեց վերելք ապրել՝ այս անգամ արդեն կինոյի բնագավառում։

Մի քանի տարի հետո Ավոն իր երաժշտական գործերից մեկը՝ Կոտրված Կիթառ (Broken guitar) անունով, ներկայացնում է Ֆրենկ Սինատրային։ Վերջինիս շատ է դուր գալիս երաժշտությունը, բայց որոշում է փոխել դրա բառերը։ Այսպես ծնվում է աշխարհահռչակ «Strangers in the Night» երգը[2][3]։

Ավո Ուվեզյան և սիգարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնելով Պուերտո Ռիկո՝ Ավոն երկրորդ անգամ է ամուսնանում։ Այնտեղ նա ստեղծում է խումբ, որի հետ նվագում էր կուրորտային ռեստորաններում։ Մի օր նվագելիս նա հանդիպում է շվեցարահայ Ժակ Մելքոնյանին, ով միտք է հայտնում զբաղվել սիգարների արտադրությամբ։

Սկզբնական ժամանակներն Ավոն սիգարներ էր պատրաստում իր և իր ընկերների համար։ Այնուհետև 1988 թ-ին նա 10 տուփ իր սիգարներից ուղարկում է աշխարհահռչակ Davidoff ընկերություն։ Սիգարները շատ արագ վաճառվում են, և ընկերությունը նոր պատվեր է անում։ Դրանից հետո Ավո Ուվեզյանը և Davidoff-ը անբաժան են։ 1996 թ-ին Davidoff ընկերությունը 10 միլիոն դոլարով գնում է AVO սիգարային բրենդի իրավունքները[4]։ AVO տարբերանշանի հեղինակն է հայտնի անգլիացի դիզայներ Դառել Այրլենդը։

2000 թ-ին Ավո Ուվեզյանը ստեղծում է Ավո Մադուրո (Avo Maduro) սիգարները, որոնք առանձնանում են իրենց քաղցր համով։ Ավո Ուվեզյանը երբեք չի բաժանվում երաժշտությունից։ Նա բեմ է դուրս եկել և նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը և ուրիշներ։ Նրա կուռքերն են Դյուկ Էլլինգտոնը, Օսկար Պիտերսոնը, Չիկ Կորեան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]