Jump to content

Չիկ Կորեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիկ Կորեա
Բնօրինակ անունանգլ.՝ Chick Corea
Ի ծնե անունիտալ.՝ Armando Anthony Corea
Նաև հայտնի է որպեսChick Corea
Ծնվել էհունիսի 12, 1941(1941-06-12)[1][2][3][…]
Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էփետրվարի 9, 2021(2021-02-09)[4][5][6] (79 տարեկան)
Տամպա Բեյ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[7]
Ժանրերջազ, ավանգարդ ջազ և post-bop?[8]
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Գործիքներդաշնամուր[8], երաժշտական ստեղնաշար[8], երգեհոն[8] և հարվածային համակարգ
ԼեյբլECM Records և Stretch Records?[9]
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Chelsea High School?
ԱմուսինGayle Moran?
Պարգևներ
Կայքchickcorea.com
 Chick Corea Վիքիպահեստում

Չիկ Կորեա (լրիվ անունը՝ Արմանդո Էնտոնի «Չիկ» Կորեա, անգլ.՝ Armando Anthony "Chick" Corea, հունիսի 12, 1941(1941-06-12)[1][2][3][…], Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - փետրվարի 9, 2021(2021-02-09)[4][5][6], Տամպա Բեյ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[7]), ամերիկացի ջազային դաշնակահար և երգահան։

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Չեսլի քաղաքում` իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Նրա հայրը ջազային շեփորահար էր, նա նաև իր որդու երաժշտական առաջին կրթության դաստիարակն էր։ Չիկ Կորեան համակարգված երաժշտական կրթություն չի ստացել[12]։ Նա դաշնամուրի դասեր է ստացել Ս. Սալլոյից, վեց ամիս սովորել է Դջուլիարդի դպրոցում։

Կորեան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1962-1963 թվականներին ՝ դաշնամուր նվագելով լատինամերիկյան փոփ երաժշտություն կատարող խմբերում։ 1960-ական թվականների կեսերին, շեփորահար Բլյու Միթչելի հետ համագործակցելով, նա կատարել է իր առաջին աուդիո ձայնագրությունները։ Կորեայի ստեղծագործական անհատականության վրա մեծապես ազդել է իր՝ Մայլս Դևիս խմբում որպես դաշնակահար աշխատելը (1968–1970 թվականներ) Հերբի Հենքոքի, Ջոն Մաքլաֆլինի, Ուեյն Շորթերի և Ջեկ Դեջոնետի հետ միասին։ Կորեան նկարահանվել է Դևիսի «In a silent way» (1969 թվական) և «Bitches Brew» (1970 թվական) խորհրդանշական ալբոմներում ։ 1970 թվականին նա ստեղծել է իր սեփական «Circle» ջազային տրիոն, որի գործունեությունը, սակայն, հասարակության կողմից նկատելի արձագանք չի ստացել։

Կորեան լայն ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականների կեսերին հիմնականում «Return to Forever» համույթի (1972-1977 թվականներ) շնորհիվ, որտեղ տարբեր ժամանակաշրջաններում հանդես են եկել բաս-կիթառահար Սթենլի Քլարկը, հարվածային գործիքներ՝ Արտո Մորեյրան, Ստիվ Գեդը և Լենի Ուայթը , սաքսոֆոնահար Ջո Ֆարելը, կիթառահար Ալ Դի Մեոլան, երգել են Ֆլորա Պուրիմը և Գայլ Մորանը։ Անսամբլի լավագույն ալբոմներն են «Թեթև, ինչպես փետուրը» («Light as a feather», 1973 թվական, այս ալբոմի «Իսպանիա» կոմպոզիցիան դարձել է համաշխարհային ջազային ստանդարտ), «Որտեղ եմ քեզ նախկինում հանդիպել», («Where have I known you before» 1974 թվական ), Լեպրեխոն (իռլանդական բանահյուսության կերպար, 1976 թվական) և առավել հայտնին ՝ «Երաժշտական մոգություն» («Musicmagic», 1977 թվական)։

Մահացել է 2021 թվականի փետրվարի 9-ին քաղցկեղից Ֆլորիդայի Տամպա Բեյի իր տանը[13][14]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիկ Կորեա (2018 թվական)
  • Tones for Joan’s Bones (1966 թվական)
  • Now He Sings, Now He Sobs (1968 թվական)
  • Is (1969 թվական)
  • Sundance (1969 թվական)
  • The Song of Singing (1970 թվական)
  • A.R.C. (1971 թվական)
  • Piano Improvisations Vol. 1 (1971 թվական)
  • Piano Improvisations Vol. 2 (1971 թվական)
  • Return To Forever (1972 թվական)
  • Crystal Silence (1973 թվական, Chick Corea & Gary Burton)
  • Hymn Of The Seventh Galaxy (1973 թվական)
  • Inner Space (1973 թվական)
  • Round Trip (1974 թվական, Sadao Watanabe, Chick Corea, Miroslav Vitous, Jack DeJohnette)
  • Chick Corea (1975 թվական)
  • The Leprechaun (1976 թվական)
  • My Spanish Heart (1976 թվական)
  • The Mad Hatter (1978 թվական)
  • An Evening With Herbie Hancock & Chick Corea: In Concert (1978 թվական)
  • Secret Agent (1978 թվական)
  • Friends (1978 թվական)
  • Delphi I (1979 թվական)
  • CoreaHancock (1979 թվական)
  • Delphi II & III (1980 թվական)
  • Tap Step (1980 թվական)
  • Greatest Hits of 1790 (1980 թվական, with Philharmonia Virtuosi of New York, conducted by Richard Kapp. Featured piano soloist on Mozart: «Elvira Madigan» and Beethoven: «Fur Elise»)
  • Live in Montreux (1981 թվական)
  • Three Quartets (1981 թվական)
  • Touchstone (1982 թվական)
  • Trio Music (1982 թվական)
  • Chick Corea Compact Jazz (1987 թվական)
  • Again & Again (1983 թվական)
  • On two pianos (1983 թվական, Nicolas Economou-ի հետ)
  • The Meeting (1983 թվական, with Friedrich Gulda)
  • Children’s Songs (1984 թվական)
  • Fantasy for Two Pianos with Friedrich Gulda (1984 թվական)
  • Voyage, with Steve Kujala (1984 թվական)
  • Works (1985 թվական)
  • Septet (1985 թվական)
  • Light Years (1987 թվական)
  • Trio Music Live in Europe (1987 թվական)
  • Chick Corea Featuring Lionel Hampton (1988 թվական)
  • Happy Anniversary Charlie Brown (1989 թվական)
  • Light As A Feather (1990 թվական)
  • Beneath The Mask (1991 թվական)
  • Play (1992 թվական, Բոբի Մաքֆերնի հետ)
  • Seabreeze (1993 թվական)
  • Expressions (1993 թվական)
  • Time Warp (1995 թվական)
  • The Mozart Sessions (1996 թվական, Բոբի Մաքֆերնի հետ)
  • Live From the Country Club (1996 թվական)
  • From Nothing (1996 թվական)
  • Remembering Bud Powell (1997 թվական)
  • Like Minds (1998 թվական, Հարի Բյորտոն, Չիկ Կորեա, Պետ Մեթյու, Roy Haynes, Dave Holland)
  • Corea Concerto (1999 թվական)
  • Solo Piano, Originals (2000 թվական)
  • Solo Piano , Standards (2000 թվական)
  • New Trio: Past, Present & Futures (2001 թվական)
  • Selected Recordings (2002 թվական)
  • The Complete «Is» Sessions (2002 թվական)
  • Rendezvous in New York (2003 թվական)
  • Rhumba Flamenco (2005 թվական)
  • The Ultimate Adventure (2006 թվական)
  • The Enchantment (2007 թվական, with Bela Fleck)
  • 5trios , 1. Dr. Joe (2007 թվական)
  • 5trios , 2. From Miles (с Eddie Gomez, Jack de Johnette)(2007 թվական)
  • 5trios , 3. Chillin' in Chelan (с Christian Mc Bride, Jeff Ballard))(2007 թվական)
  • 5trios , 4. The Boston Three Party (с Eddie Gomez, Airto Moreira)(2007 թվական)
  • 5trios , 5. Brooklyn, Paris to Clearwater (сHadrien Feraud, Richie Barshay)(2007 թվական)
  • Five Peace Band Live (Ջոն Մաքլաֆլինի հետ)(2009 թվական)
  • Duet (Խիրոմի Ուեհարայի հետ)(2009 թվական)
  • Forever (2011 թվական)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.nytimes.com/2021/02/11/arts/music/chick-corea-dead.html
  5. 5,0 5,1 5,2 https://www.telegraaf.nl/entertainment/1396677538/amerikaanse-jazzpianist-chick-corea-79-overleden
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 7,2 Chick Corea, Jazz Keyboardist and Innovator, Dies at 79
  8. 8,0 8,1 8,2 8,3 Montreux Jazz Festival Database
  9. https://www.allmusic.com/artist/chick-corea-mn0000110541/biography?cmpredirect
  10. https://www.esm.rochester.edu/news/2017/10/honorary-doctorates-awarded-chick-corea-steve-gadd-eastman-school-music/
  11. https://www.billboard.com/music/latin/latin-grammys-2022-winners-list-1235172910/
  12. Кориа (БРЭ) Արխիվացված 2019-09-20 Wayback Machine.
  13. Shteamer, Hank (2021 թ․ փետրվարի 11). «Chick Corea, Jazz Pianist Who Expanded the Possibilities of the Genre, Dead at 79». Rolling Stone. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  14. Russonello, Giovanni (2021 թ․ փետրվարի 11). «Chick Corea, Jazz Keyboardist and Innovator, Dies at 79». The New York Times. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիկ Կորեա» հոդվածին։