Հակոբ Ավետիքյան
Հակոբ Ավետիքյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս, գլխավոր խմբագիր |
Աշխատանք | «Ազգ» եռօրյա թերթի (1990-1991), «Ազգ» օրաթերթի (1991-2014), «Ազգ» շաբաթաթերթի (2015) գլխավոր խմբագիր, Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) ատենապետ |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում, Հայաստանի Մովսես Խորենացու մեդալ, Վարդգես և Ռիտա Պալյան հիմնադրամի մրցանակ |
Հակոբ Դանիելի Ավետիքյան, արևմտահայերեն՝ Յակոբ Դանիէլի Աւետիքեան (Նոյեմբերի 21, 1945, Բեյրութ, Լիբանան), հայ լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս, գլխավոր խմբագիր և Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) ատենապետ[2][3]։
Ժամանակակից հայ լրագրության ակնառու ներկայացուցիչներից մեկն է։ Մեծ ներդրում ունի նորանկախ Հայաստանում ազատ մամուլի ստեղծման և կայացման գործում։ Սփյուռքում և հայրենիքում տասնամյակներ շարունակվող իր բեղմնավոր գործունեության շնորհիվ վաստակել է բարձր հեղինակություն ընթերցողների շրջանում և ողջ հասարակության մեջ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում 1945 թվականին։ Հայրենադարձվում է Հայաստան, Երևանում՝ սովորել է Երևանի պետական համալսարանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1970)։ Վերադարձել է Լիբանան։ 1970-1980 թվականներին՝ ՌԱԿ Բեյրութի (Լիբանան) «Զարթոնք» պաշտոնաթերթի թղթակից։ ՌԱԿ 1980-1990 թվականներին՝ «Զարթոնք» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը։ 1990 թվականին վերադարձել է Հայաստան։ 1990 թվականին հիմնադրել է «Ազգ» օրաթերթը (Երևան)։ 1990-2014 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի, 2015 թվականին՝ Ազգ թերթի գլխավոր խմբագիրն է։ Լիբանանի լրագրողների միության անդամ է 1990 թվականից, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ 2002 թվականից։ Թեքեյան մշակութային միության վարչության անդամ է[2][3]։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրագրող և գլխավոր խմբագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովորել է Երևանի պետական համալսարանում։
- Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1970)։
- Վերադարձել է Լիբանան։ 1970-1980 թվականներին՝ ՌԱԿ Բեյրութի (Լիբանան) «Զարթոնք» պաշտոնաթերթի թղթակից։
- 1980-1990 թվականներին՝ ՌԱԿ «Զարթոնք» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը։
- 1990 թվականին վերադարձել է Հայաստան։ 1990 թվականին հիմնադրել է «Ազգ» օրաթերթը (Երևան)։
- 1990-1991 թվականներին՝ «Ազգ» եռօրյա թերթի, 1991-2014 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի, 2015 թվականին՝ «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է։
- Լիբանանի լրագրողների միության անդամ է 1990 թվականից։
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է 2002 թվականից[2][5]։
ՌԱԿ-ի ատենապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԱԿ անդամ 1978 թվականից։
- Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) ատենապետ, 2009-2015[2][6][7]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի վաստակավոր լրագրող (2009)[8]
- Վարդգես և Ռիտա Պալյան հիմնադրամի մրցանակ[2][3]։
- Թեքեյան մշակութային միության անդամ։
Ծանօթագրութիւններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://avproduction.am/?ln=am&page=person&id=5032
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 "Ով ով է. Հայեր", կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005։
- ↑ 3,0 3,1 3,2 Հակոբ Դանիելի Ավետիքյան, Anunner.com, http://www.anunner.com/name/biography/%D5%80%D4%B1%D4%BF%D5%88%D4%B2_%D4%B1%D5%8E%D4%B5%D5%8F%D4%BB%D5%94%D5%85%D4%B1%D5%86_%D4%B4%D4%B1%D5%86%D4%BB%D4%B5%D4%BC%D4%BB
- ↑ http://www.aysor.am/am/news/2015/11/21/%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0/1021816
- ↑ Հակոբ Դանիել Ավետիքյան, Anunner.com, http://www.anunner.com/name/biography/%D5%80%D4%B1%D4%BF%D5%88%D4%B2_%D4%B1%D5%8E%D4%B5%D5%8F%D4%BB%D5%94%D5%85%D4%B1%D5%86_%D4%B4%D4%B1%D5%86%D4%BB%D4%B5%D4%BC%D4%BB
- ↑ http://home.nt.am/news.php?p=0&c=0&t=0&r=0&year=2009&month=10&day=05&shownews=1018788&LangID=4#1018788(չաշխատող հղում)
- ↑ Հակոբ Դանիելի Ավետիքյան, ՛՛Անուններ.կոմ՛՛, http://www.anunner.com/name/biography/%D5%80%D4%B1%D4%BF%D5%88%D4%B2_%D4%B1%D5%8E%D4%B5%D5%8F%D4%BB%D5%94%D5%85%D4%B1%D5%86_%D4%B4%D4%B1%D5%86%D4%BB%D4%B5%D4%BC%D4%BB
- ↑ Հայաստանի վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում շնորհելու մասին