Զարթոնք (թերթ, Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարթոնք (այլ կիրառումներ)
Զարթոնք
արմտ. հայ.՝ Զարթօնք
Տեսակօրաթերթ
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել էսեպտեմբերի 26, 1937
Երկիր Լիբանան
Հրատարակման վայրԲեյրութ
Կայքzartonkdaily.net

«Զարթոնք» («Զարթօնք»), լիբանանահայ ազգային-քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ։ Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1937 թվականից (որոշ ընդհատումներով)՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Հիմնադիրներ՝ Միհրան Տամատյան և Հովսեփ Սեքսենյան։ Արտոնատեր և առաջին պատասխանատու տնօրեն՝ Բարունակ Թովմասյան։

Ստեղծման օրից մինչ օրս թերթի խմբագիրներն են եղել Վահան Թեքեյանը, Լևոն Թյությունջյանը, Հովհաննես Պողոսյանը, Երվանդ Քեշիշյանը, Հակոբ Դավիթյանը, Միքայել Նաթանյանը, Գրիգոր Պեքերեճյանը, Համբարձում Գումրույանը, Տ․ Դավիթյանը, Գերսամ Ահարոնյանը, Հակոբ Ավետիքյանը, Պարույր Աղպաշյանը, Սևակ Հակոբյանը։ Ռամկավար ազատական կուսակցության օրգանն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լուսաբանել է խորհրդային, ինչպես նաև դաշնակից բանակների ռազմական, գործողությունները, քննադատել Ֆաշիստական Գերմանիային։ Ետպատերազմյան տարիներին ջատագովել է հայրենադարձությունը, օժանդակել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, էջեր տրամադրել գիտության, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում հայրենիքի բարգավաճումը պատկերող նյութերին, տպագրել հայ և այլ խորհրդային հեղինակների ստեղծագործություններն ու հոդվածները։ Ուշադրության կենտրոնում է պահել միջազգային, քաղաքացիական և սփյուռքահայության ազգային կյանքը։ «Զարթոնք» թերթի գլխագիրը ակտիվորեն միջամտել է ազգապահպանման, եկեղեցական, դպրոցական, մշակութային, երիտասարդական հարցերին, լուսաբանել է ՀԲԸՄ-ի գործունեությունը։ Ունի կանանց, մանկապատանեկան, մարզական ու գրական բաժիններ։ Նոր տարվա և կուսակցական հոբելյանների առիթով լույս է ընծայում բացառիկ համարներ։

Առանձին հրատարակությամբ լույս է ընծայել «Զարթոնք սփոր» (1955-1957 թվականներին, խմբագիր՝ Վ․ Պետիկյան) և «Էլ յաքզա» («Զարթոնք», արաբական, 1957 թվական) թերթերը, «Զարթոնք Բացառիկ» (1962 թվական), «Հուշամատյան մեծ եղեռնի» (1965 թվական) ստվարածավալ հատորները։

2015 թվականից պատասխանատու տնօրենն է Սևակ Հակոբյանը։ Պարզաբանում է ՌԱԿ ծրագիրն ու տեսակետները։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kevork Yazdjian, Lebanese-Armenian press in 2002, Yerevan, 2004, 47 p. ISBN 99930-4-293-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 668