Jump to content

Սուրբ Հարություն եկեղեցի (Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԼիբանանի թեմ
Հիմնական ամսաթվերը1931
Ժառանգության կարգավիճակՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1931
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հարություն եկեղեցի, Բեյրութ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին։ Կազմակերպում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը, հանդիսանում է լիբանանահայ համայնքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը[1]։

Սուրբ Հարություն Եկեղեցու հիմնաքարը տեղադրվել է 1930 թվականին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1931 թվականին՝ ճարտարապետ Մարտիրոս Ալթունյանի ղեկավարությամբ, որը կազմել է նաև եկեղեցու հատակագիծը։ 1934 թվականի հոկտեմբերի 14-ին շինարարությունը ավարտվել է, իսկ եկեղեցու օծումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին՝ ձեռամբ Տեր Շահե եպիսկոպոս Գասպարյանի։ Եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Հարություն՝ ի հիշատակ եկեղեցու և շրջանի բարերար Նևրիկ Քեհեյանի վաղամեռիկ որդու՝ Հարությունի։ Քեհեյանը Մար Մըխայել թաղամասում հայ համայնքին նվիրաբերել է մի հսկայական տարածք[1]։

1974 թվականին վերանորոգվել է խորանը։ 1993 թվականին՝ Կարապետ Տեր Ստեփանյանի բարերարությամբ, նորոգվել է մկրտարանը, որը 2013 թվականին կրկին նորոգվել է Գոգո և Ռիտա Տեր Ստեփանյանների աջակցությամբ։ 2014 թվականին եկեղեցու խորանի առաստաղին որմնանկարիչ Լուսինե Գաբրիելյանի ջանքերով նկարվել է «Աղավնու» պատկերը, որը խորհրդանշում է Սուրբ Հոգին[1]։

Եկեղեցու հոգևոր հովիվներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեր Արսեն քահանա Հովհաննիսյան (1934-1938)
  • Տեր Վարդան քահանա Վարդերեսյան (1938-1945)
  • Տեր Հովհաննես քահանա Թովմասյան (1946-1949)
  • Տեր Մեսրոպ քահանա Բագամջյան (1949-1951)
  • Տեր Պսակ քահանա Էթարյան (1951-1978)
  • Տեր Օշական քահանա Աշըքյան (1978-2010)
  • Տեր Ղևոնդ քահանա Լոշխաջյան (2012-ից մինչ օրս)

Սուրբ Հարություն Եկեղեցու ներկայիս Թաղական խորհրդի անդամներն են՝ Թորոս Ավետիսյանը (նախագահ), Նազարեթ Սեոքյունյանը, Գևորգ Արսլանյանը, Լուսին Թապաքյանը, Հայկազ Գյոքգյոզյանը և Հարութ Պասմաճյանը։

2023 թվականի մարտի 12-ին կայացել է Թաղական խորհրդի ընտրություն։ Նորընտիր Թաղական խորհրդի անդամներն են՝ Թորոս Ավետիսյանը (նախագահ), Սիլվա Հակոբյանը, Նազարեթ Սեոքյունյանը, Գևորգ Ասլանյանը, Հայկազ Գյոքգյոզյանը, Հարություն Պասմաճյանը և Սևակ Գյուլեքճյանը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Լիբանանի թեմ. «Ս. Գէորգ Եկեղեցի (Հաճըն)». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։