Սուրբ Հակոբ եկեղեցի (Բեյրութ)
Սուրբ Հակոբ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բեյրութ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Լիբանանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1955 |
Ժառանգության կարգավիճակ | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1955 |
![]() | |
![]() | |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ եկեղեցի, Բեյրութ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին։ Կազմակերպում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը, հանդիսանում է լիբանանահայ համայնքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղոթատունը գտնվում է Բեյրութի Աշրաֆիա թաղամասում՝ Ասեյլի փողոցի վրա։ Նույն թաղամասում գտնվում է հայ ավետարանական եկեղեցին։ Շրջակա շենքերից առանձնանում է յուրահատուկ հայկական եկեղեցական ճարտարապետության ոճով՝ որպես կենտրոնագմբեթ դահլիճատիպ եկեղեցի, և հարավարևմտյան կողմում վեր խոյացող եռահարկ զանգակատնով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Մծբնացու անունը կրող եկեղեցին հիմնադրվել է 1927 թվականին՝ Լիբանանի թեմի կաթողիկոսական փոխանորդ տեր Եփրեմ ծայրագույն վարդապետ Տոհմանի ժամանակ (հետագային Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունի)՝ որպես թիթեղաշեն - տախտակաշեն սուրբ Աստվածածին եկեղեցի:
1932 թվականին կառուցվեց տախտակաշեն եկեղեցի։ 1953 թվականին Աշրաֆիա թաղի հայ բնակիչների աշխատանքներով և Փերուզ Աբաջյանի նվիրատվությամբ, թիթեղաշեն եկեղեցին քանդվեց և կատարվեց նոր եկեղեցու հիմնարկեք՝ Տեր Խորեն արքեպիսկոպոս Բարոյանի ձեռամբ:
Հայ ճարտարապետ Լևոն Էմմիյանի հսկողությամբ ու ցուցումներով, եկեղեցու շինարարական աշխատանքները տևեցին երկու տարի: 1955 թվականին, թեմի առաջնորդ, հետագա Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա Բարոյանի ձեռամբ կատարվեց ներ եկեղեցու հանդիսավոր օծումը։
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին և ապա սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվներ են՝
- Տեր Արսեն քահանա Երեցյան
- Տեր Նշան քահանա Տեր Պետրոսյան
- Տեր Գուրգեն քահանա Աճեմյան
- Տեր Հուսիկ քահանա Այանյան
- Տեր Գևորգ քահանա Տեր Հարությունյան
- Տեր Պարգեւ քահանա Պարտագճյան
- Տեր Վարդան քահանա Տեր Առաքելյան
- Տեր Վրթանես քահանա Թոնդյան
- Տեր Անդրանիկ քահանա Տուզմանյան
- Տեր Մեսրոպ Ա. քահանա Քերքեզյան
- Տեր Սիմեոն քահանա Կարապետյան (այժմ հոգևոր հովիվ)։
Սուրբ Հակոբ եկեղեցու այժմյան Թաղական խորհուրդի անդամներն են՝ Անդրանիկ Սարգիսյան (ատենապետ), Հակոբ Ալլըգյան, Ժորժ Կյուլեսերյան, Արամ Թոքաթլյան, Վաչե Արսլանյան, Յովհաննես Սեմերճյան և Ժակ Մանուշակյան։
12 Մարտ 2023-ին, տեղի ունեցաւ Թաղական խորհուրդի ընտրութիւն: Նորընտիր Թաղական խորհուրդի անդամներն են՝ Հակոբ Էքմեքճյան (ատենապետ), Հակոբ Ալլըգյան, Վաչե Արսլանյան, Ժակ Մանուշակյան, Հովհաննես Սեմերճյան, Արամ Թոքաթլյան, Էլի Հոլուշյան, Ջորջ Քարղայան եւ Րաֆֆի Պչաքճյան:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լիբանանի թեմ. «Ս. Յակոբ Եկեղեցի (Էշրէֆիէ)». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.