Յուրի Մրակկադի
Յուրի Մրակկադի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1969 (55 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան և ռեժիսոր |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Յուրի Մրակկադի (դեկտեմբերի 17, 1969, Բեյրութ, Լիբանան), հայկական ծագումով լիբանանցի դերասան, երգիչ և կոմպոզիտոր։ «Arabiyyun Ana»` «Ես արաբ եմ», արաբական աշխարհում հայտնի հիթի հեղինակն է (2001)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հայկական ընտանիքում, Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Լոնդոնում սովորել է ռեժիսուրա և 1995 թվականին՝ ուսումն ավարտելուց հետո, կրկին վերադարձել է Լիբանան։ Այստեղ ութ տարի աշխատել է գովազդային բիզնեսում։ Երաժշտական կարիերան Յուրի Մրակկադին սկսել է 2001 թվականին։ Հայտնի է դարձել իր՝ «Ես արաբ եմ» երգով։ 2001-2005 թվականներին ձայնագրել է չորս սոլո ալբոմ։ 2011 թվականին գրել է սցենար, որի հիման վրա Էմադ Էլ Ռիֆայի հետ միասին նկարահանել է «Ների՛ր ինձ, մայրի՛կ» ֆիլմը[2]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001: Arabiyyon ana (արաբ․՝ عربي أنا) («Ես արաբ եմ»)
- 2003: Habs el Nisaa (արաբ․՝ حبس النساء) («Կանանց բանտ»)
- 2004: Bahebk Moot (արաբ․՝ بحبك موت) («Ես սիրում եմ քեզ մինչև մահ»)
- 2005: Ya Aasi (արաբ․՝ يا قاسي) («Օհ, անգութ»)
Տեսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Shiftee Wsiltee" [1]
- "Bahibbak Mot" [2]
- "Hada Mosh Ana" [3]
- "Ansak" [4]
- "Arabiyyon Ana" [5]
- "Maza Aqool" [6]
- "Khateera Antee" [7]
- "Al-Mar'a al-Arabiyyah" [8]
- "Allimeeni" [9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Andrew Hammond / Pop Culture arab world! ABC-CLIO p.15(pp.377) ISBN 1-85109-449-0Բնօրինակ տեքստ (անգլ.)
One of the pop hits of 2001 was a song called Arabiyyun Ana, or “I Am an Arab,” by an Armenian-origin Lebanese called YuriMrakadi (Muraqqadi)
- ↑ Yanair: يوري مرقدي غيابي عن الساحة الفنية بسبب انتشار القرصنة الإلكترونية Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (Արաբերեն)
|