Կարո Քեբաբջյան
Կարո Քեբաբջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1957 |
Ծննդավայր | Լիբանան |
Մահացել է | մարտի 31, 2021 (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | մարզիչ և հասարակական գործիչ |
Կարո Հարութի Քեբաբջյան, (առավել հայտնի է Մաստեր Կարո անունով)[1] (մարտի 15, 1957, Լիբանան - մարտի 31, 2021, Երևան, Հայաստան[2]), լիբանանահայ հասարակական գործիչ, Միջին Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ, Հայ սև գոտիների միության հիմնադիր[3][4], արևելյան մարտարվեստի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարո Քեբաբջյանը ծնվել է Լիբանանում, Բուրջ Համուդ մունիցիպալ շրջանում։ Նրա պապերն արմատներով եղել են Սեբաստիայից, Կիլիկիայի ազնվական ընտանիքից։ Ընտանիքը ենթարկվել է բռնության, ողջ է մնացել միայն տատը։ Հայրը՝ Հարութ (Կայծակ) Քեբաբջյանը եղել է Դրոյի զինակիցը, որն էլ եղել է Կարո Քեբաբջյանի ծնողների հարսանիքի կնքահայրը։
Կարոն սովորել է Ազգային Սրբոց Քառասնից Մանկանց վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել է «Ազգային Լևոն և Սոֆիա Հակոբյան» քոլեջում։ Նա հետաքրքրված է եղել մարտարվեստով, անդամակցել է Սև գոտիների միջազգային կազմակերպությանը։ 1974 թվականին նա դարձել է Մերձավոր Արևելքի սև գոտիների կազմակերպության մարզիչ, հետագայում՝ Մերձավոր Արևելքի չեմպիոն։ Նույն թվականին սկսել է մարզել հայ երիտասարդներին։
1976 թվականին պաշտոնապես հիմնել է Հայ սև գոտիների միջազգային ակադեմիան (ABBA), որտեղ մինչև օրս մարզվել են մոտ 50 000 մարզիկ։
Առաջին անգամ եղել է Հայաստանում 1988 թվականին, օգնություն է բերել երկրաշարժից տուժածներին։
1999 թվականին Կարո Քեբաբջյանը նշանակվել է Արցախի մշտական ներկայացուցիչ Մերձավոր Արևելքում[5]։
Արևելյան մարտարվեստին նվիրված գրքի հեղինակ է։
Ապրել է Արագածոտնի մարզում, նրա նախաձեռնությամբ Շուշիում կառուցվել է «Շուշի գրանդ հոթել» հյուրանոցը։
2014 թվականին արժանացել է Հայաստանի Սփյուռքի նախարարության ոսկե մեդալի[6][7]։
Մահացել է 2021 թվականի մարտի 31-ին, Հայաստանում[8]։
Ամուսնացած է եղել Սիլվա Աղամանուկյանի հետ, ունի երկու զավակ՝ Անի և Արթուր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մաստեր Կարոն (դեսպան Կարո Քեբաբջյանը) գետին նետեց Ադրբեջանի դրոշը(տեսանյութ) | Arm Version». armversion.am. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ LLC, VIP Studio. «Մահ՝ Մասթըր Կարօ Քէպապճեանի». arevelk.am. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ content. «Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում». mil.am. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Հայ սև գոտիների միության 40-ամյակի ոսկե հուշամեդալով». www.yerevan.am. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Արցախի կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը». Live News (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Կարօ Քեպապճեան Արժանացաւ ՀՀ Սփիւռքի Նախարարութեան "Ոսկէ" Մետալին». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ. 2014 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ horizonweekly.ca https://horizonweekly.ca/fr/48182-2/. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Մահացել է Մաստեր Կարոն | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2021 թ․ մարտի 31. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մենք Պէտք Է Վերջնականապէս Կեդրոնանանք, Որոշենք՝ Մեր Հայրենիքը Որն Է» Հարցազրոյց Մասթըր Կարօ Քեպապճեանի Հետ Հայրենադարձութեան Մասին Եւ Ոչ Միայն
- Մաստըր Կարօ Քեպապճեան.- «40 տարւայ աշխատանքի դիմաց ուրախութիւնս ու գոհունակութիւնս է տեսնել կազմաւորւած մարդ, որը միաժամանակ լաւ հայ է»(չաշխատող հղում)