Գուսան երգչախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուսան երգչախումբ
Գործունեություն 1933 - 1961

Գուսան, երկսեռ երգչախումբ, կազմել է Բարսեղ Կանաչյանը։ Գործել է 1933-1961 թվականներին։ Անդրանիկ համերգը տեղի է ունեցել Բեյրութի «Մեմորիալ հոլ» թատրոնում (կազմը՝ 70 մարդ)։ Սկզբնական շրջանում ճանչված էր հիմնադրի անունով ՝ «Բարսեղ Կանաչյան», ապա խմբավարի պաշտոնը ստանձնել են Հարություն Թոփիկյանը, Երվանդ Երկանյանը, իսկ այժմ՝ Պարգև Թասլաքյանը: Հայտագիրն ընդգրկել է Կոմիտասի, հայ ժողովրդական և հոգևոր, արաբական և քրդական ժողովրդական երգեր, ինչպես և Բարսեղ Կանաչյանի խմբերգերը, «Աբեղա» օպերայից (ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի) հատվածներ։

1936 թվականին կազմվել է նաև «Գուսան» երաժշտասիրաց միությունը։ Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար երգչախմբի ղեկավար Բարսեղ Կանաչյանը պարգևատրվել է Լիբանանի «Մայրիների Ա կարգի» պատվո նշանով։ Ներկայումս Համազգային մշակութային միության նույնանուն երգչախումբը փորձում է շարունակել Բարսեղ Կանաչյանի ղեկավարած խմբի ավանդույթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png