Հարություն Թոփիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Թոփիկյան
Հարություն Թոփիկյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 23, 1951(1951-07-23)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 26, 2020(2020-10-26)[2] (69 տարեկան)
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրԵրեւանի պետական սենեկային երգչախումբ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1969) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1974)
Պարգևներ

Հարություն Ժիրայրի Թոփիկյան (հուլիսի 23, 1951(1951-07-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2020(2020-10-26)[2]), հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Թոփիկյանը ծնվել է 1951 թվականին հայրենադարձ ուսուցիչների ընտանիքում։ 1967-1969 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում՝ Վ. Քեթենջյանի դասարանում։ 1969-1974 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Լ. Չունգուրյանի դասարանում։ 1974 թվականին աշխատել է Սարաջևի անվան երաժշտական դպրոցում։

1979-1984 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախմբի» հիմնադիր դիրիժոր։ 1983-1991 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը 1987 թվականին Լիտվայի Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական երգչախմբերի հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը։ 1989-1991 թվականներին եղել է «Bridges of Song» փառատոնի կազմակերպիչ, անդամ։ Ղեկավարել է աշխարհի միացյալ երգչախումբ թվով 20 000 երգիչներ (Տալլին, 1991)։ 1991-1994 թվականներին Բեյրութում վերակազմել է Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը։

1996 թվականին ստեղծել և ղեկավարում է Երևանի կամերային երգչախումբը (2005 թվականից՝ պետական, կատարվել և ձայնագրվել են 147 խմբերգեր)[3][4]։ 2012թ. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծել և մինչև 2020թ. հոկտեմբերը ղեկավարել է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]