Երևանի պետական կամերային երգչախումբ
Երևանի պետական կամերային երգչախումբ, ստեղծվել է 1996 թվականին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի (հիմնադիր-ղեկավար) կողմից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգչախումբն ստեղծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հովանու ներքո՝ կոմիտասյան մեզ հասած ժառանգությունը կատարելու և տարածելու առաքելությամբ։ 2005 թվականին Երևանի կամերային երգչախումբն ստացել է պետական կարգավիճակ[1]։ 2012 թվականին երգչախումբն առաջին անգամ հնչեցրել է Կոմիտասի «Բեռլինյան պատարագը»[2]։
2015 թվականի հունիսի 11-ին Զվարթնոց տաճարի մոտ Երևանի պետական կամերային երգչախումբը և Տիգրան Համասյանը հանդես են եկել համերգային ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[3]։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան
- խմբավար՝ Լիլիթ Եդիգարյան,
- երաժշտական խորհրդատու եւ կոնցերտմայստեր՝ Կարինե Հարությունյան
Միջազգային փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիա «Ռավեննա» փառատոն։ Համերգներ Լիբանանում, Սիրիայում, 1997
- Հայաստանի մշակութային օրեր Գերմանիայում, 1998
- Նորվեգիա՝ «Բերգեն փառատոն», 1999
- Գերմանիա «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոն, 2000
- Համատեղ համերգ իտալական «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ Հայաստանում, ղեկ. Ռիկարդո Մուտտի, 2001
- Գերմանիա, համատեղ համերգային կատարումներ «Ֆրանկֆուրտեր Կանտորայ» երգչախմբի հետ, 2002
- ՌԴ, «Սանկտ Պետերբուրգյան Դղյակներ» փառատոն, 2003
- ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն, 2004
- Գերմանիա, «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոն, 2005
- Ֆրանսիա, «Il’De France» փառատոն, 2006
- ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն։ Համերգային շրջագայություն Սիրիա, 2007
- ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն, 2009
- Իտալիա, Լորետտո, հոգևոր երաժշտության փառատոն, 2010
- ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն, 2012,
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Երևանի պետական կամերային երգչախումբը հանրապետությունում հանդես կգա Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգային ծրագրով
- ↑ «Տիգրան Համասյան և Երևանի պետական կամերային երգչախումբ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.