Երվանդ Երկանյան
Երվանդ Վահանի Երկանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1951 (68 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1970) |
Պարգևներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ |
Երվանդ Վահանի Երկանյան (նոյեմբերի 5, 1951 կամ նոյեմբերի 15, 1951[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ջութակահար։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)։
Դաշնակահար, դիրիժոր Սեդրակ Երկանյանի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երվանդ Երկանյանը ծնվել է 1951 թվականին Գյումրիում։ Երաժշտական կրթություն ստացել է 5 տարեկան հասակից՝ հաճախելով ջութակի դասերի։ 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (պրոֆեսոր` Գ. Եղիազարյան) և ջութակի (պրոֆեսոր` Հ. Վարդանյան) բաժինները։ 1978 թվականին ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Գ. Եղիազարյանի ղեկավարությամբ։ 1975-1994 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1987-1994 թվականներին եղել է հայկական հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, որի ժամանակ մշակել է ավելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թվականից եղել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի ղեկավարը, 1996 թվականից՝ «Հայաստան» նվագախմբի ղեկավար, 1999 թվականից՝ «Մադրիգալ» անսամբլի ղեկավար, 2000 թվականից՝ «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրեն։
Երվանդ Երկանյանի գործերը հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Արգենտինայում, Լիբանանում և այլուր[2]:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օպերա՝ «Շուշանիկ» (1981 թ.)
- Բալետ-օպերա՝ «Մոկաց Միրզա» (1978 թ.)
- Խորեոգրաֆիկ կանտատ՝ «Վահագնի ծնունդը» (1987 թ.)
- Բալետ՝ «Օրեստ» (1974)
- Բալետ՝ «Էդիպ արքա» (1976 թ.) (Վաշինգտոն 1983 թ., Մոսկվա 1984 թ.)
Սիմֆոնիաներ
- N 1 «Ինքնադիտողություն» (1977 թ.)
- N 2 «Հայկ և Բել» (1978 թ.)
- N 3 «Անցորդների ձայներ» (1984 թ.)
- N 4 «Նեմեսիս» (1986 թ.)
Սոնատաներ
- Դաշնամուրի համար N 1 և N 2 (1975-1980 թթ.)
- Ջութակի և դաշնամուրի համար (1971 թ.)
- Ֆլեյտայի և դաշնամուրի համար (1978 թ.)
Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծի Տանն Կիլիկիո «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1993 թ.
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011 թ.)[3]:
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016 թ.[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Երվանդ Երկանյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի կապակցությամբ կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ ջութակահարներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ