Զվարթնոց (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զվարթնոց (այլ կիրառումներ)

Զվարթնոց, կրոնական հանդես, հայ կաթողիկե Զմմառյան միաբանության հրատարակություն։ Լույս է տեսնում 1980 թվականի ապրիլից, առաջին համարը՝ «Զմմառյանք ի սփյուռս աշխարհի» անունով։ Մինչև 1999 թվականը լույս է տեսել ընդամենը 19 համար։ Խմբագիրներ՝ Մանուել ծայրագույն վարդապետ Պաթագյան, Անդրանիկ վարդապետ Կոանյան, Մեսրոպ վարդապետ Ճուրյան, Հովսեփ վարդապետ Քելեկյան, Պողոս վարդապետ Գազանճյան, Եդիա վարդապետ Եդիայան, Ղևոնդ վարդապետ Քենտիրճյան, Գևորգ ծայրագույն վարդապետ Խազումյան, Հովհաննես վարդապետ Թեյրուզյան և Անդրանիկ վարդապետ Ադամյան։ Լուսաբանում է հայ կաթողիկե Զմմառյան միաբանության գործունեությունը, լույս ընծայում հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերող հոդվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png