Հայկ Փափազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Փափազյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 8, 1987(1987-12-08) (36 տարեկան)
Բուրջ Համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Մասնագիտությունջութակահար և ճարտարապետ
Գործիքներջութակ[1]
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (2009)
Կայքhaigpapa.com

Հայկ Փափազեան արևմտահայերեն՝ Հայկ Փափազեան, արաբ․՝ هايغ بابازيان‎‎), լիբանանահայ բազմամասնագետ արվեստագետ, կոմպոզիտոր, ճարտարապետ։ Ծնվել է Բեյրութում, ներկայումս բնակվում է Նյու Յորքի մերձակայքում[2]։ Նա լիբանանյան Mashrou' Leila փոփ խմբի հիմնադիր անդամ է և գլխավոր ջութակահարը[3]։

Փափազյանի լուսանկարները տպագրվել են Rolling Stone ամսագրի Մերձավոր Արևելքի հրատարակության շապիկին՝ որպես Mashrou' Leila երաժշտախմբի անդամի[4], ինչպես նաև GQ Middle East, Jdeed Magazine[5], CitizenK Arabia և My.Kali ամսագրերի, Հորդանանի առաջին LGBTQ ամսագրի շապիկներին ու էջերում[6]։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Փափազյանը ծնվել է 1986 թվականին Լիբանան մայրաքաղաք Բեյրութի արևելյան մասում ընկած հայկական Բուրջ Համուդ թաղամասում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Վաղ տարիքից հրապուրվել է արվեստով, հատկապես երաժշտությամբ։ Անդամագրվել է Համազգային հայկական մշակութային կենտրոնին, ընդունվել Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ առաջին անգամ սկսել է ջութակ նվագել։ Տարիներ անց՝ Բեյրութի Ամերիկյան համալսարանում ճարտարապետություն ուսանելիս Փափազյանը հիմնադրել է «Մաշրու Լեյլա» երաժշտախումբը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկը ճարտարապետության բակալավրի աստիճան է ստացել Բեյրութի ամերիկյան համալսարանից (2009) և ճարտարապետության պատմության մագիստրոսի աստիճան՝ UCL- ի Բարթլետի ճարտարապետական դպրոցից։ Նա արժանացել է մի քանի ակադեմիական մրցանակների, այդ թվում՝ Ֆաուզի Ազարի մրցանակի՝ 2008 թվականին Բեյրութում թանգարանի նախագծման ակադեմիական ճարտարապետական մրցույթում հաղթելուց հետո[7]։ Արժանացել է նաև The Penrose Award մրցանակի՝ գիտական ձեռքբերումների և առաջնորդության համար, Distinguished Graduate Award-ի՝ ակադեմիական ակնառու նվաճումների, բնավորություն դրսևորելու, ինչպես նաև ֆակուլետի ու համալսարանի կյանքում զգալի ներդուրմ ունենալու համար (2009)[8][9]։ Նա ստացել է Said Foundation-ի և բրիտանա-լիբանանյան ասոցիացիայի կրթաթոշակ՝ Մեծ Բրիտանիայում սովորելու համար[10]։ Հայկը 2008 թվականին ինտերնավորվել է Atelier Jean Nouvel- ում՝ աշխատելով Աբու Դաբիի Լուվր թանգարանում[11], իսկ AUB-ն ավարտելուց հետո աշխատել է որպես կրտսեր ճարտարապետ Բեյրութի Bernard Khoury DW5 Architecture-ում (2009-2012 թթ.)[12]:

Մաշրու Լեյլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Mashrou' Leila-ն լիբանանյան երաժշտախումբ է, որի էլեկտրա-փոփ օրհներգերը քաղաքական ազատության, ռասայի, սեռի և ժամանակակից արաբական ինքնության մասին մարտահրավեր են նետել Մերձավոր Արևելքի երաժշտական արդյունաբերության ստատուս քվոյին։

Հայկ Փափազյանը, Համեդ Սիննոն, Կարլ Գերգեսը և Ֆիրաս Աբու Ֆախերը ներկայացնում են խմբի ներկայիս կազմը։ Mashrou Leila-ն ձևավորվել է 2008 թվականին Բեյրութի Ամերիկյան համալսարանում, երբ ջութակահար Հայկ Փափազյանը կիթառահար Անդրե Չեդիդի և դաշնակահար Օմայա Մալաեբի հետ երաժշտական վորքշոփ կազմակերպեց ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի այն ուսանողների համար, ովքեր ցանկանում էին գրել օրիգինալ երաժշտություն արաբերեն տեքստերի հիման վրա։ .[13][14]: Բացի տեքստեր ու երաժշտություն գրելուց, ստեղծագործելուց և խմբի հետ բեմում ջութակ նվագելուց, Հայկը կազմակերպւմ էր խմբի առցանց ներկայությունը սոցիալական ցանցերում և ներգրավված էր խմբի իմիջի ստեղծման, գեղարվեստական ուղղության հարցերում կողմնորոշվելու, հաղորդակցության կազմակերպման աշխատանքներում[15][16]։

Այս ամենի հետ մեկտեղ՝ Փափազյանը սեմինարներ է վարել Նյու Յորքի համալսարանի մերձավորարևելյան ուսումնասիրությունների Յակոբ Գևորգյան ինստիտուտի ավարտական կուրսերի ուսանողների համար[17]։ Ուշագրավ է այն փաստը, որ նա համագործակցել է այնպիսի նշանավոր արտիստների հետ, ինչպիսիք են Ռոյզին Մերֆին, Ջո Գոդարդը, Բրայան Էնոն և Յո Յո Ման[18][19]։

2019 թվականին՝ նախքան քովւդի համաճարակը, Փափազյանը մի քանի նշանավոր արտիստների, այդ թվում՝ Նիկո Մյուլիի ընկերակցությամբ ելույթ է ունեցել Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում բրիտանացի նկարիչ Օլիվեր Բիրի ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

Տեսողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկը մասնակցել է Home Workspace 2011-2012 ծրագրին, Աշքալ Ալվանի անկախ արվեստի ուսումնասիրության ծրագրի մեկնարկային արարողությանը, որը ղեկավարել են ռեզիդենտ պրոֆեսոր Էմիլի Ջակիրը և հրավիրյալ նկարիչ դասախոսներ՝ ներառյալ Ալֆրեդո Ջարը, Ֆրանկո (բիֆո) Բերարդին, Հասան Խանը և ուրիշներ.[20] Նրա վիզուալ աշխատանքներում արծարծվում են չփաստագրված պատմություններ և վերակոչված ապագայի տարրեր։ Հայկ Փափազյանի՝ «Անցումային ժամանակի հերոսները» ընդհանուր խորագրի ներքո տեղադրված տեսաերիզներն ու գծանկարները առանձնանում են լիբանանահայ համայնքի արխետիպային տղամարդու, հերոսի և նահատակի պատմական, ավանդական պատկերումներից՝ բացահայտելով խզումներ, որոնց միջոցով կարելի է հասկանալ հերոսության թերի տրամաբանությունը։ Այդ բացերը կերպավորվում են Փափազյանի ներկայացրած անձանց կատարած հերոսության մատուցման հնացած, էսթետացված և սիզիփյան որակներով[21]։ Փափազյանի արվեստը ներկայացվել է Բեյրութում, Բոննում, Լոնդոնում, Տրոնհեյմում և Նյու Յորքում[22][23][24]։

Նոր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Հայկն ընտրվել է SHIM:NYC 2021 ռեզիդենտ. դա մի ծրագիր է, որն ստեղծվել է Artistic Freedom Initiative-ի, Tamizdat-ի և Westbeth Artist Housing-ի կողմից Նյու Յորքում՝ համագործակցելով New York Voices հանձնաժողովի հետ[25]։ Հայկն աշխատում է նոր անհատական նախագծի վրա, որը կրում է Space Time Tuning Machine անվանումը։ Առաջին փուլի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին։ Ընդ որում՝ ելույթ է ունեցել Greenwich House Music School-ը երաժշտական մի շարքով, որը ներկայացվել է Joe's Pub-ի հետ համատեղ[26][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montreux Jazz Festival Database
  2. «Haig Papazian, Lebanon and USA». Warscapes (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 11. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  3. «The obsessions of Mashrou Leila». Egypt Independent (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մայիսի 20. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Rolling Stone Mideast choose first regional artists for cover». Al Arabiya English (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 4. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Dawid Rus». Dawid Rus. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  6. MyKali Mag: The Violinist Haig Papazian/
  7. «American University of Beirut: AUB student Haig Papazian receives $10,000 architecture award». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Penrose Award». aub.edu.lb. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  9. «ArD - Distinguished Graduate Award». www.aub.edu.lb. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  10. «Bartlett Book 2015». Issuu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  11. «The Violinist: Haig Papazian». Medium (անգլերեն). 2017 թ․ մարտի 12. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  12. «Bernard Khoury». www.bernardkhoury.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  13. al-Fil, Omar (2010). «Mashrou' Leila: the rise of the underground». www.hibr.me. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. Chahine, Michelle (2010). «SOUNDSCAPES - Rocking Beirut: A Night Out with Mashrou' Leila». www.HeloMagazine.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  15. «Beirut's First Social Media Awards Full Results». 2013 թ․ ապրիլի 30.
  16. «Afropop Worldwide | Mashrou' Leila: Creatures of the Night--Alternative Rock From Lebanon». Afropop Worldwide (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  17. «Mashrou' Leila at NYU».
  18. «Quand le Yo-Yo Ma " Bach Project " rallie le " Mashrou3 " Leila». L'Orient-Le Jour. 2019 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  19. «Brian Eno, Roisin Murphy and more made an album at Banksy's Walled Off Hotel in Palestine - hear it here first | NME». NME Music News, Reviews, Videos, Galleries, Tickets and Blogs | NME.COM (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 12. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  20. «Ashkal Alwan - Home Workspace Program 2011-12». ashkalalwan.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  21. «ArtAsiaPacific: Home Workspace Program20112012 Open Studios». artasiapacific.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  22. «people - Sharjah Art Foundation». sharjahart.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  23. «Haig Papazian». ArtFacts (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  24. «The Great Gig in the Sky / Imagining the Soundtrack to Utopia». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  25. Christina (2020 թ․ դեկտեմբերի 16). «Haig Papazian Safe Haven Residency at Westbeth». westbeth (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  26. «Haig Papazian - Uncharted + Joe's Pub Live».
  27. «Uncharted: Haig Papazian». 2021 թ․ մարտի 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]