Ռազմիկ Փանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմիկ Փանոսյան
Razmik Panossian.JPG
Ծնվել էփետրվարի 2, 1964(1964-02-02) (55 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքագետ

Ռազմիկ Փանոսյան (փետրվարի 2, 1964(1964-02-02), Բեյրութ, Լիբանան[1]), կանադահայ քաղաքագետ։

Նա եղել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն և ծառայել է որպես միջազգային խորհրդատու, այդ թվում Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրում[2]։ Փանոսյանը քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ Նա դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում և Լոնդոնի արևելյան և աֆրիկյան հետազոտությունների համալսարանում։ 2013 թվականից նա Գալուստ Կյուլբենկյան հիմնարկության հայ համայնքների բաժանմունքի տնօրենն է[2][3]։ Ազատ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և հայերենին։ Ներկայումս նրա գրասենյակը Պորտուգալիայում է[2]։

Ռազմիկ Փանոսյանը 2006 թվականին Կոլումբիայի համալսարանի հրատարակած The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars (ISBN 9780231139267) աշխատության հեղինակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Panossian, Razmik, 1964-»։ York University Libraries։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2 
  2. 2,0 2,1 2,2 Barsoumian Nanore (հունիսի 13, 2014)։ «A Bold New Plan: Interview with Razmik Panossian»։ Armenian Weekly։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 20 
  3. «Rasmick Panossian Director of Programming, Rights and Democracy, Montreal»։ University of Winnipeg։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2