Jump to content

Նոր ուղի (ամսագիր, Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր ուղի (այլ կիրառումներ)
Նոր ուղի
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1945

«Նոր ուղի», գրական, հասարակական, մշակութային եռամսյա, ապա՝ երկամսյա պարբերագիրք[1]։

Լույս է տեսել 1945-1947 թվականներին Բեյրութում։ Խմբագիրներն են եղել Գրիգոր Քեշիշյանը, Գրիգոր Սիսվանը (Բեքմեզյան), Հարություն Գայայանը, Հրաչ Բուջիկանյանը, Վարսիկ Պոյաճյանը (Շաքե Վարսյան), Փանոս Չագրյանը։

Լուսաբանել է Հայաստանի տնտեսական, մշակութային ձեռքբերումները, Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությունը, մասնավորապես՝ հայկական Թամանյան դիվիզիայի մարտական ուղին, Ֆրանսիայի Դիմադրության շարժման հայ մասնակիցների (Մ. Մանուշյան և ուրիշներ) հերոսական պայքարը, նպաստել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, խրախուսել 1946 թվականի հայրենադարձությունը։ Անդրադարձել է հայ գրողների հոբելյաններին, տպագրել խորհրդահայ հեղինակների գործեր, ինչպես նաև նմուշներ ռուս դասական գրականությունից[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 372