Լևոն Ալթունյան (ֆուտբոլիստ)
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 15, 1936 | ||
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան | ||
Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 6, 2020[1] (84 տարեկան) | ||
Մահվան վայր | Roumieh, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան | ||
Հասակ | 1,7 մետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լևոն Արամի Ալթունյան (արաբ․՝ ليون ارام التونيان, փետրվարի 15, 1936, Բեյրութ, Լիբանան - սեպտեմբերի 6, 2020[1], Roumieh, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանահայ ֆուտբոլիստ, ով հանդես է եկել աջ եզրային հարձակվողի կամ հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1936 թվականի փետրվարի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում[2]։ Իր ողջ ակումբային կարիերան՝ 1952-1973 թվականներին անցկացրել է Հայ մարմնամարզական ընդհանուր միության թիմում՝ ՀՄԸՄ-ում՝ «Հոմենըթմեն»-ում[3][4]։ Երկու անգամ ճանաչվել է Լիբանանի բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու (1962–63 և 1966–67 թթ. մրցաշրջաններում, խփելով համապատասխանաբար 14 և 19 գոլ)[5]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալթունյանը եղել է նաև Լիբանանի ազգային հավաքականի աչքի ընկնող խաղացողներից մեկը[6]։ 1957 թվականի Համաարաբական խաղերում նրա խփած երկու գոլն օգնել են թիմին գրավելու երրորդ տեղը[7][8]։ Նա մասնակցել է նաև Արաբական գավաթի 1963 թվականի խաղարկությանը որպես Լիբանանի հավաքականի ավագ։ Այդ մրցաշարում Ալթունյանը խփել է վեց գնդակ, թիմն էլ վերջարդյունքում զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը[7][9]։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալթունյանը ֆուտբոլիստի իր կարիերայի սկզբում հանդես է եկել հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, հետագայում դարձել է աջ եզրային հարձակվող[10][11]։ Նա աչքի էր ընկնում արագությամբ, դրիբլինգով և տեխնիկական վարպետությամբ, սուր անկյուններից կատարած դիպուկ հարվածներով դժվար ու գեղեցիկ գոլեր խփելով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոնի սիրելի ֆուտբոլիստը եղել է Մարտիկ Չափարյանը Լիբանանում և Պելեն՝ համաշխարհային ֆուտբոլում, իսկ հավանած մարզիչը Ժոզեֆ Նալբանդյանն էր[10]։ Նրա եղբայրը՝ Մանուելը, նույնպես ֆուտբոլիստ էր, ընդ որում՝ նա նույնպես ներկայացրել է Լիբանանը միջազգային ասպարեզում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Ալթունյանը մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 6-ին Լիբանանի Ռումիե քաղաքի Դահեր Էլ Բաչեկ հիվանդանոցում[7]
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոլերի և արդյունքների սյունակներում նշված է գոլերի քանակը. ընդ որում՝ գոլերի սյունակում ցույց է տրված խաղի հաշիվը Ալթունյանի յուրաքանչյուր գոլից հետո, իսկ արդյունքների սյունակում՝ խաղի վերջնական հաշիվը:
Հ/հ | Ամսաթիվ | Մրցավայրը | Մրցակիցը | Գոլեր | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1 | 18 հոկտեմբերի 1957 թ | Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան | ![]() |
1–0 | 1–1 | 1957 Համաարաբական խաղեր |
2 | 24 հոկտեմբերի 1957 թ | Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան | ![]() |
– | 6–0 | 1957 Համաարաբական խաղեր |
3 | – | |||||
4 | 26 հունվարի 1962 թ | Քուվեյթի համալսարանի մարզադաշտ, Քուվեյթ քաղաք, Քուվեյթ | ![]() |
3–0 | 5–0 | Ընկերական |
5 | 31 մարտի 1963 թ | Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան | ![]() |
2–0 | 6–0 | 1963 Արաբական գավաթ |
6 | 6–0 | |||||
7 | 4 ապրիլի 1963 թ | Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան | ![]() |
2–3 | 2–3 | 1963 Արաբական գավաթ |
8 | 6 ապրիլի 1963 թ | Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան | ![]() |
1–0 | 5–0 | 1963 Արաբական գավաթ |
9 | 4–0 | |||||
10 | 3 ապրիլի 1966 թ | Ալ-Քաշաֆա մարզադաշտ, Բաղդադ, Իրաք | ![]() |
– | 6–1 | 1966 Արաբական գավաթ |
11 | – | |||||
12 | 5 հունիսի 1966 թ | Stade Léopold Sédar Senghor, Դակար, Սենեգալ | ![]() |
– | 3–2 | Ընկերական |
13 | 3 հոկտեմբերի 1967 թ | Տոկիոյի ազգային մարզադաշտ, Տոկիո, Ճապոնիա | ![]() |
1–0 | 1–3 | 1963 թվականի ամառային օլիմպիական խաղերի որակավորում |
14 | 6 հոկտեմբերի 1967 թ | Տոկիոյի ազգային մարզադաշտ, Տոկիո, Ճապոնիա | ![]() |
– | 11–1 | 1963 թվականի ամառային օլիմպիական խաղերի որակավորում |
15 | – | |||||
16 | – | |||||
17 | – | |||||
18 | 9 հոկտեմբերի 1967 թ | Տոկիոյի ազգային մարզադաշտ, Տոկիո, Ճապոնիա | ![]() |
– | 5–2 | 1963 թվականի ամառային օլիմպիական խաղերի որակավորում |
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՄԸՄ-ի կազմում
- Լիբանանի Պրեմիեր լիգայի չեմպիոն ՝ 1954–55, 1962–63, 1968–69
- Լիբանանի ֆուտբոլի գավաթ . 1961–62
Լիբանանի հավաքականի կազմում
- Համաարաբական խաղեր - երրորդ տեղ՝ 1957թ
- Արաբական գավաթի խաղարկություն - երրորդ տեղ՝ 1963 թ
Անհատական նվաճումներ
- Լիբանանի բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու ՝ 1962–63, 1966–67
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 الكرة اللبنانية تفجع برحيل هداف المتنخب السابق — 2020.
- ↑ Abdallah, Rakan (2020 թ․ սեպտեմբերի 7). «Remembering Levon the great». FA Lebanon (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ اللواء, جريدة. «الموت يغيب ليفون هداف الدوري اللبناني السابق». جريدة اللواء (արաբերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ اللواء, جريدة. «الموت يغيب ليفون هداف الدوري اللبناني السابق». جريدة اللواء (արաբերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Mubarak, Hassanin. «Lebanon - List of Topscorers». RSSSF. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Mubarak, Hassanin. «Lebanon - International Results - Early History». RSSSF. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Abdallah, Rakan (2020 թ․ սեպտեմբերի 7). «Remembering Levon the great». FA Lebanon (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.Abdallah, Rakan (7 September 2020). "Remembering Levon the great". FA Lebanon. Retrieved 7 September 2020.
- ↑ «2nd Pan Arab Games, 1957 (Beirut, Lebanon)». RSSSF. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Arab Cup 1963 Details». RSSSF. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 10,0 10,1 اللواء, جريدة. «الموت يغيب ليفون هداف الدوري اللبناني السابق». جريدة اللواء (արաբերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.اللواء, جريدة. "الموت يغيب ليفون هداف الدوري اللبناني السابق". جريدة اللواء (in Arabic). Retrieved 7 September 2020.
- ↑ «LEON ALTONIAN». www.abdogedeon.com. Արխիվացված է օրիգինալից 2019-01-02-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Levon Altounian at FA Lebanon
- Levon Altounian at Global Sports Archive