Մարտիկ Չափարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիկ Չափարյան
Քաղաքացիությունը  Լիբանան
Դիրք հարձակվող

Մարտիրոս Չափարեան ( արաբ․՝ مارديروس تشاباريان‎‎ ), առավել հայտնի էր Մարտիկ անունով ( արաբ․՝ مارديك‎‎ ), լիբանանահայ նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել որպես հարձակվող։

Մարզական ակտիվ գործունեություն ծավալել է 1950-1960-ական թվականներին՝ ակումբային մակարդակով խաղալով ՀՄՄ՝ Հոմենմեն թիմի հարձակվողի դիրքում[1] Եղել է Լիբանանի բարձրագույն խմբի առաջնության 1960–61 թվականների մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ մրցաշրջանի ընթացքում խփելով 15 գոլ[2]։ Մարտիկը ներկայացրել է նաև Լիբանանի ազգային հավաքականը ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ Արաբական գավաթի 1963 թվականի խաղարկության հանդիպումներից մեկում[3]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թ. փետրվարի 29-ին Մարտիկը, աչքի ընկնելով անհատական վարպետությամբ, գոլ խփեց Հունգարիայի դեմ խաղում։ Լիբանանի հավաքականն այդ խաղում պարտվեց 4-1 հաշվով[4]։ Այդուհանդերձ՝ հունգարացի նշանավոր ֆուտբոլիստ, հարձակվող Ֆերենց Պուշկաշը շնորհավորեց Մարտիկին՝ նշելով, որ նա լավ տեխնիկա ունի և կարող է խաղալ Եվրոպայում[4]։ Այս դեպքից հետո լիբանանյան մամուլը Մարտիկին անվանել է «լիբանանցի Պուշկաշ»[4]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/հ Ամսաթիվ Մրցավայրը Մրցակիցը Գոլեր Վերջն. հաշիվը Մրցույթ
1 29 փետրվարի 1956 թ Բեյրութի քաղաքային մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան Հունգարիա Հունգարիա 1–4 Ընկերական
2 22 հոկտեմբերի 1957 թ Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան Հորդանան Հորդանան 6–0 1957 Համաարաբական խաղեր
3
4 26 հունվարի 1962 թ Քուվեյթի համալսարանի մարզադաշտ, Շուվեյխ, Քուվեյթ Քուվեյթ Քուվեյթ 2–0 5–0 Ընկերական
5 5–0
6 29 հունվարի 1962 թ Քուվեյթի համալսարանի մարզադաշտ, Շուվեյխ, Քուվեյթ Քուվեյթ Քուվեյթ 3–0 Ընկերական
7
8 31 մարտի 1963 թ Քամիլ Շամուն մարզադաշտ, Բեյրութ, Լիբանան Քուվեյթ Քուվեյթ 2–0 6–0 1963 Արաբական գավաթ
9 4–0
10 5–0

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմենմենի կազմում

  • Լիբանանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն - 1954, 1957, 1961

Լիբանանի հավաքականի կազմում

  • Համաարաբական խաղերում երրորդ տեղ՝ 1957թ
  • Արաբական գավաթի խաղարկությունում երրորդ տեղ՝ 1963 թ

Անհատական

  • Լիբանանի բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու ՝ 1960–61 թթ. մրցաշրջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MARDIK». www.abdogedeon.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. Mubarak, Hassanin. «Lebanon - List of Topscorers». RSSSF. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Arab Cup 1963 Details». RSSSF. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 «الهومنمن: مسيرة متنوعة وتحولات دراماتيكية.. ونجومه علامة فارقة في المنتخب». أحوال ميديا (արաբերեն). 2021 թ․ մայիսի 30. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mardik Tchaparian at FA Lebanon