Արա Մալիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արա Մալիքյան
Ara Malikian (Teatro Moderno de Guadalajara, 2015).jpg
Ծնվել է1968, {{{2}}} Լիբանան
Բեյրութ, Լիբանան
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Flag of Lebanon.svg Լիբանան
ՄասնագիտությունՋութակահար:
Գործիքներջութակ
ԼեյբլPicos & Ham Records
ՇրջանավարտԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Hanover University of Music, Drama and Media
Կայքaramalikian.com

Արա Մալիքյան (արևմտահայերեն՝ Արա Մալիքեան, սեպտեմբերի 14, 1968(1968-09-14), Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ երաժիշտ ջութակահար, այժմ բնակվում է Մադրիդում[1]:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Մալիքյանը ծնվել է 1968 թվականին հայկական ընտանիքում։ Հայրը ջութակ նվագել է սովորեցրել դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ նրանք ստիպված էին երկար ժամանակ ապրել ապաստարաններում, չխանգարեցին նրան սովորել և իր տաղանդը ի ցույց դնել։

Իր առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանում դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ ստացավ, որպեսզի սովորի Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում։ 15 տարեկանում նա ամենաերիտասարդ ուսանողն էր, որն ընդունվել էր այս հաստատություն։ Հետագայում նա շարունակեց իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, զուգահեռաբար սովորելով այնպիսի աշխարհահռչակ պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Ֆրանկո Գուլին, Ռուջերո Ռիչին, Իվրի Գիտլիսը, Հերման Կրեբերսը և Ալբանա Բերգի քառյակի անդամները։

Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում, այդ թվում առաջին մրցանակ Ֆելիքս Մենդելսոնի (Բեռլին, 1987 թվական) Պաբլո Սարասատեի (Պամպլոնա, ​​1995 թվական)։ Մրցանակներ է ստացել նաև Նիկոլո Պագանինիի (Ջենովա), Զինո Ֆրանչեսկատիի (Մարսել), Ռոդոլֆո Լիպեզեր (Գորիցիա), ինչպես նաև Բելգրադի, Լե Մանի, Նյու Յորքի և Ճապոնիայի միջազգային երաժշտական ​​մրցույթներում: 1993 թվականին Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից մրցանակ է ստացել նվիրվածության և լավագույն գեղարվեստական ​​կատարման համար:

Նա նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքում (Carnegie Hall), Փարիզում (Salle Pleyel), Վիեննայում (Musikverein), Տորոնտոյում (Ford Center ), Կալաոռայում (Ideal Theatre), Մադրիդում ( Royal ), ինչպես նաև Ցյուրիխի, Լոնդոն, Կադիսի, Պուերտոլյանոի, Տոկիոյի, Ստամբուլի, Բեռլինի, Աթենքի, Վենետիկի, Լոս Անջելեսի, Հոնկոնգի, Կուալա Լումպուրի, Կուբայի, Բոգոտայի, Մյունխենի, Բարսելոնայի և այլն համերգասրահներում:


Ուսանել է Հաննովերում և Լոնդոնում: Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995: Le quattro stagioni
  • 1996: 750 Jahre Wölpinghausen
  • 1996: Miniatures
  • 1997: Bow on the String
  • 1999: 500 motivaciones
  • 2000: All Seasons for Different
  • 2000: Robert Schumann
  • 2002/2004: Manantial
  • 2003: 24 Caprices for Solo Violin by Paganini
  • 2003: Sarasate
  • 2003: Six Sonatas for Solo Violin by Ysaÿe
  • 2003: Sonatas and Partitas for Solo Violin by Bach
  • 2004: El arte del violín
  • 2004: The Four Seasons by Vivaldi
  • 2005: De la felicidad
  • 2005: De los Cobos / Montsalvatge
  • 2006: Tears of Beauty
  • 2007: Meeting with a friend
  • 2007: Lejos
  • 2010: Conciertos románticos españoles de violín (Orquesta sinfónica de Castilla & León-Alejandro Posada & Ara Malikian)
  • 2011: Con los ojos cerrados (Ara Malikian & Fernando Egozcue Quinteto)
  • 2011: Christmas mood
  • 2013: Pizzicato

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ara Malikian interpreta los 24 Caprichos de Paganini en Comillas.» (Spanish)։ eldiariomontanes.es։ օգոստոսի 4, 2010։ Վերցված է 26 դեկտեմբեր 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]