Ռուջերո Ռիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուջերո Ռիչի
Bundesarchiv Bild 102-13877, Ruggiero Ricci und Gerhard Hauptmann.jpg
Ծնվել է հուլիսի 24, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2][3]
Սան Բրունո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է օգոստոսի 6, 2012({{padleft:2012|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:6|2|0}})[4][5][1] (94 տարեկանում) կամ օգոստոսի 5, 2012({{padleft:2012|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:5|2|0}})[6] (94 տարեկանում)
Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն երաժիշտ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներ ջութակ
Աշխատավայր Միչիգանի համալսարան
Կայք ruggieroricci.com

Ռուջերո Ռիչի (իտալ.՝ Ruggiero Ricci, հուլիսի 24, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2][3], Սան Բրունո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 6, 2012({{padleft:2012|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:6|2|0}})[4][5][1] կամ օգոստոսի 5, 2012({{padleft:2012|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:5|2|0}})[6], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), իտալական ծագումով ամերիկացի վիրտուոզ ջութակահար։ Առավել հայտնի է Նիկոլո Պագանինիի գործերի կատարմամբ։[7]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կալիֆորնիայի Սան Բրունո քաղաքում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Գեորգի Ռիչին, թավջութակահար էր (1923-2010)[8], քույրը՝ Էմման, Մետրոպոլիտեն օպերայում ջութակ է նվագել։ Ռիչին ջութակ նվագել սովորել է հորից։ 7 տարեկանից սովորել է Լուիս Փերսինջերի և Էլիզաբեթ Լակեյի մոտ։ Փերսինջերը դաշնամուրով նրան նվագակցել է բազմաթիվ համերգներում և ձայնագրություններում։

Ռիչչին առաջին անգամ հրապարակավ ելույթ է ունեցել 1928 թվականին՝ 10 տարեկան հասակում Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա կատարել է Հենրիկ Վենյավսկու և Անրի Վիյոտանի ստեղծագործությունները։ Ձեռք է բերել վունդերքինդի համբավ[9]։ 11 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել նվագախմբի ուղեկցությամբ՝ կատարելով Մենդելսոնի կոնցերտը, դրանից հետո հաջող ելույթ է ունեցել Քարնեգի Հոլում։

1930 թվականին Ռիչին սովորել է Բեռլինում՝ Գ․ Կուլենկամպֆի մոտ, որտեղ նա սովորել է «գերմանական ոճ»։

1942-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ-ի բանակում։

1947 թվականին եղել է առաջին ջութակահարը, ով ձայնագրել էր Պագանինիի բոլոր ստեղծագործություններն իրենց օրիգինալ ձևով։

Մենակատարի 70-ամյա կարիերայի ընթացքում աշխարհի 65 երկրներում ունեցել է ավելի քան 6000 համերգ։ Ինդիանայի համալսարանում, Ջուլյարդի դպրոցում և Միչիգանի համալսարանում ջութակ նվագել է սովորեցրել։ Դասավանդել է նաև Զալցբուրգի Մոցարտեում համալսարանում (Ավստրիա

Ռուջերո Ռիչին մահացել է 2012 թվականի օգոստոսի 6-ին՝ 94 տարեկան հասակում՝ սրտի անբավարարությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]