Հենրիկ Վենյավսկի
| Հենրիկ Վենյավսկի | |
|---|---|
| Բնօրինակ անուն | լեհ.՝ Henryk Wieniawski |
| Ծնվել է | հուլիսի 10, 1835[1][2][3][…] Լյուբլին, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1][4][2][…] |
| Երկիր | |
| Մահացել է | մարտի 31, 1880[1][2][3][…] (44 տարեկան) Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][4][2][…] |
| Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն[5] |
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, ջութակահար և երաժիշտ |
| Գործիքներ | ջութակ |
| Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[1] և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
| Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Հենրիկ Վենյավսկի (Wieniawski) (հուլիսի 10, 1835[1][2][3][…], Լյուբլին, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1][4][2][…] - մարտի 31, 1880[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][4][2][…]), լեհ ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։
Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, 1846 թվականին՝ Ժ․ Լ․ Մասսարի ջութակի, 1850 թվականին՝ Ի․ Կոլլետի կոմպոզիցիայի դասարանները։ 1848 թվականից հանդես է եկել եվրոպական շատ երկրներում, 1872-1874 թվականներին՝ ԱՄՆ-ում (Ա․ Գ․ Ռուբինշտեյնի հետ)։ 1860-1872 թվականներին՝ պալատական մենակատար Պետերբուրգում։ 1862-1868 թվականներին՝ Պետերբուրգի, 1875-1877 թվականներին՝ Բրյոաելի կոնսերվատորիաների պրոֆեսոր։ Վենյավսկի ռոմանտիկական կատարողական ոճի խոշորագույն ներկայացուցիչներից էր։ Նրա նվագում վիրտուոզ թափը, ռիթմական ուժը, երևակայության թռիչքը զուգակցվում էին ջերմ երգայնության հետ։ Իր երկերով Վենյավսկին հարստացրել է ջութակի նվագացանկը, նպաստել հատկապես ջութակի ժանրային պիեսների և գեղարվեստական էտյուդի զարգացմանը։ Մահացել է Ռուսաստանում համերգային շրջագայության ժամանակ։ Վենյավսկիի անունն են կրում երաժշտական մրցույթներ (ջութակահարների՝ Վարշավայում 1935 թվականից, վերականգնված են 1952 թվականից Պոզնանում, իսկ 1957 թվականից՝ նաև կոմպոզիտորների և ջութակի վարպետների)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 В. Венявский (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 224—225.
- 1 2 3 4 5 6 7 8 Wieniawski, Henri // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 28. — P. 623.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Венявский Генрик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Վենյավսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 377)։ |