Հակոբ Բագրատունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Բագրատունյան
Դիմանկար
Ծնվել էհուլիս 1956 (67 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the Parliament of Lebanon?
ԿուսակցությունArmenian Revolutionary Federation? և ՀՅԴ

Հակոբ Բագրատունյան կամ Հակոբ Բագրատունի (արաբ․՝ هاغوب بقرادونيان‎‎, հուլիս 1956, Բեյրութ, Լիբանան), հայկական ծագումով լիբանացի քաղաքական գործիչ և Լիբանանի Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Բագրատունյանը ծնվել է 1956 թվականին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Համալսարանում ստացել է քաղաքագիտության որակավորում։ Այժմ Մաթնի շրջանի Լիբանանի խորհրդարանում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչն է։ 2000 թվականի օրենսդրական ընտրություններում նա եղել է Հայ Առաքելական աթոռի թեկնածուն, սակայն իր հավաքած միավորներով առավել առաջ է եղել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիը։

2005 թվականի խորհրդարանական ընտրություններում Բագրատունյանը ընտրվել է Մաթնի շրջանի Լիբանանի խորհրդարանի անդամ։ Նա եղել է Միշել Աունի և Լիբանանի նախկին փոխվարչապետ Միշել Մուրի Ազատ հայրենասիրական շարժման դաշինքի ցուցակում[1]։

2007 թվականի օգոստոսին Հակոբ Բագրատունյանը՝ որպես Դաշնակցության առաջնորդ, Քաթայիբ կուսակցության առաջնորդ Ամին Պիեռ Ժմայելից և քաղաքական գործիչ Գաբրիել Մուրից պահանջել է հրապարակայնորեն ներողություն խնդրել Լիբանանի հայկական համայնքի և ՀՅԴ-ի մասին բացասական մեկնաբանությունների համար[2]։ Ժմայելը և Մուրին պնդում էին, որ ՀՅԴ-ն մասնակցել է Մաթնի շրջանի ընտրակեղծիքներին։ Ժմայելը նաև մեղադրել է Դաշնակցականներին Մաթնի ժողովրդին իրենց կամքը թելադրելու մեջ։

2009 թվականին Բագրատունյանը ընտրվել է Մաթնի ընտրատարածքի առանց ընդդիմախոս պատգամավոր։ 2015 թվականին դարձել է Դաշնակցություն կուսակցության ընդհանուր քարտուղար։ Այժմ նա 2022 թվականի Լիբանանի ընդհանուր ընտրությունների արդյունքում Մաթնի շրջանում բարձր պաշտոն է զբաղեցնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pakradounian elected as MP». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «Tashnag says offers of compromise were snubbed». Վերցված է 2007 թ․ օգոստոսի 8-ին.