Քաթայիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաթայիբ
الكتائب اللبنانية‎ և Phalanges libanaises
Logo of Kataeb Party.svg
Տեսակ կուսակցություն
Երկիր Flag of Lebanon.svg Լիբանան
Առաջնորդ Samy Gemayel
Կարգախոս «Աստված, Երկիր և ընտանիք»
Հիմնադիր Պիեր Ժմայել
Հիմնադրված օգոստոսի 1, 1936
Գաղափարախոսություն Lebanese nationalism
Քաղաքական հայացք աջական, Third Position և far-right
Շտաբ Բեյրութ
Կայք kataeb.org

Քաթայիբ կամ Լիբանանյան փաղանգ, (արաբ․՝ حزب الكتائب اللبنانية‎‎‎‎‎) Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող քաղաքական կուսակցություն, որը պաշտպանում է Լիբանանում Մարոնիտ կաթոլիկ եկեղեցու շահերը։ Կուսակցությունը հատկապես իր դիրքերը ամրապնդել է 1975-1990 թվականներին Լիբանանի քաղաքացիակա պատերազմի ժամանակ։

Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո երկիրը ընկավ ճգնաժամի մեջ և երկրի ընդիմադիր ուժերի նախաձեռնությամբ երկրում անցկացվեցին նոր արտահերթ քվեարկություններ, որի ժամանակ Քաթայիբ կուսակցությունը չկարողացավ դառնալ Լիբանանի խորհրդարանի բացարձակ առաջատարը։

Կուսակցության համախոհները ունի որոշակի նպատակներ և ձգտումներ որոնք իրենց հերթին պաշտպանում են Մարոնիտ կաթոլիկ եկեղեցու շահերը։ Բացի այդ, նրանք նպատակ ունեն նաև երկրում սահմանել ազգային կոնսերվատիզմ, բացարձակ ֆեդերալիզմ և քրիստոնեական ժողովրդավարություն։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաթայիբ» քաղաքական կուսակցությունը հայտնի է նաև, որպես «Լիբանանյան փաղանգ» և «Փաղանգների կուսակցություն»։ Քաթայիբ հոգնակի բառի եզակի ձևը՝ Քաթիբ, վերցվա է հունարեն «փաղանգ» բառի (հուն.՝ Φάλαγγα) արաբերեն թարգմանությունը։ Փաղանգը իր հերթին ներկայացնում է մարտակարգ, ծանրազեն հետևակի գծային հոծ զորաշարք, որը կիրառվել է Մակեդոնիայում և Հունաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաթայիբ կուսակցության շքերթը Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո

Քաղաքական կուսակցությունը հիմնադրվել է 1936 թվականին, Լիբանանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ամին Պիեր Ժմայելի կողմից։ Աջակողմյան կուսակցությունը ստեղծվել է «Իսպանական փաղանգ»-ի և Իտալական ազգային նացիստական կուսակցության օրինակով[1][2]։ Այն հայտնի դարձավ 11-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ՝ Բեռլինում[3][4]։

Քաթայիբ կուսակցության անդամները և ռազմական ուժերը ունեն իրենց առանձին համազգեստը[5], որը կազմված է շագանակագույն վերնաշապիկից։ Չնայած նրան, որ քաղաքական կուսակցության համազգեստը վերցված է գերմանական գրոհայինների համազգեստից, նրանք չունեն որևէ գաղափարական ընդհանրություններ[6]։ Լիբանանյան կուսակցությունը համարվում է Լիբանանի խորհրդարանի ամենակարգապահ կուսակցություններից մեկը։ Նրանք կարգախոսն է «Աստված, երկիր և ընտանիք»։

Քաթայիբ կուսակցության տարեդարձը Լիբանանում նշվել է 1971 թվականին, մինչ այդ, կուսակցությունը գործել է Ֆրանսիայում` Լիբանանից դուրս: Սկզբում Քաթայիբ կուսակցությունը կազմված էր չորս լիբանանյան անձանց խորհրդից: Կուսակցությունը մերժում է նաև արաբիզմի տեսությունը:

1958 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմը ավարտվեց այն բանից հետո երբ Լիբանան ներխուժեցին ամերիկյան գրոհային ուժերը: «Քաթայիբ» կուսակցությունը անվերապահորեն գրեթե մշտապես աջակցել է արևմտամետ ուժերին, ի դեմս Լիբանանի քաղաքական գործիչ Քամիլ Շամունի։ Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո կուսակցության անդամների մեծ մասը դարձան Լիբանանի խորհրդարանի պատգամավոր։ 1961 թվականին կուսակցությունը ստեղծել է իր սեփական ոստիկանական և կառավարական մարմինները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լի Գրիֆիթ Տեռորիզմի դեմ պայքարը Լիբանանում (անգլ.). — Վերատպված լրագիր. — Գրանդ Ռեպիդս: Վ.Բ Էրդմոնս, 2004. — С. 3. — 399 с. — ISBN 978-0802828606
  2. Մարկ Էնսալկո Մերձավոր Արևելքի զբոսաշրջություն (անգլ.). — Philadelphia: Փենսիլվանիայի համալսարան, 2008. — С. 85. — 318 с. — ISBN 978-0812240467
  3. Փաղանգյան կուսակցություն // Լիբանան (անգլ.) / Թոմաս Սոլլելո, Հենրի Սմիթ. — Վաշինգտոն: Դաշնային դիվիզիոն, Կոնգրեսի գրադարան, 1987. — Т. 550. — (Area handbook series).
  4. Միշել Ջոնսոն Քաղաքական կուսակցությունները Լիբանանում (անգլ.). — Լոնդոն, Միացյալ Թագավորություն: Ի.Վ. Թոուրս, 2001. — С. 148. — 298 с. — ISBN 978-1860647154
  5. Ռոբերթ Ֆիսկ (օգոստոսի 7, 2007)։ «ԱՄՆի արտաքին քաղաքականությունը Լիբանանում» (անգլերեն)։ Անկախություն։ Վերցված է 2011-04-17 
  6. Քաղաքական ղեկավարները ժամանակակից Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի: Կենսագրական բառարան (անգլ.) / Բերնարդ Ռեիչ. — Վեստփորթ, 1990. — С. 203. — 557 с. — ISBN 978-0313262135

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Denise Ammoun, Histoire du Liban contemporain: Tome 2 1943-1990, Fayard, Paris 2005. ISBN 978-2-213-61521-9
  • Fawwaz Traboulsi, Identités et solidarités croisées dans les conflits du Liban contemporain, Thèse de Doctorat d'Histoire – 1993, Université de Paris VIII, 2007
  • Jean Sarkis, Histoire de la guerre du Liban, Presses Universitaires de France - PUF, Paris 1993. ISBN 978-2-13-045801-2
  • Rex Brynen, Sanctuary and Survival: the PLO in Lebanon, Boulder։ Westview Press, 1990.
  • Robert Fisk, Pity the Nation: Lebanon at War, London։ Oxford University Press, ISBN 0-19-280130-9 (3rd ed. 2001).
  • Matthew S. Gordon, The Gemayels (World Leaders Past & Present), Chelsea House Publishers, 1988. ISBN 978-1-55546-834-7
  • Frank Stoakes, The Super vigilantes: the Lebanese Kata’eb Party as Builder, Surrogate, and Defender of the State, Middle East Studies 11, 3 (October 1975)։ 215236.
  • John P. Entelis, Pluralism and party transformation in Lebanon: Al-Kata'ib, 1936-1970, E. J. Brill, Leiden 1974.
  • Leila Haoui Zod, William Haoui, temoin et martyr, Mémoire DEA, Faculté d'Histoire, Université Saint Esprit, Kaslik, Liban 2004.
  • Marie-Christine Aulas, The Socio-Ideological Development of the Maronite Community: The Emergenge of the Phalanges and Lebanese Forces, Arab Studies Quarterly 7, 4 (Fall 1985)։ pp. 1–27.