Ավետիս Գիտանյան
Ավետիս Գիտանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 21, 1966 (58 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լիբանանի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Ավետիս Գիտանյան (արևմտ․՝ Աւետիս Կիտանեան, արաբ․՝ أواديس كيدانيان, նոյեմբերի 21, 1966[1]), Լիբանանի զբոսաշրջության նախարարության ներկայիս նախարարը[2]։ ՀՅԴ կուսակցության անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիս Գիտանյանը ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 21-ին։ Միջնակարգ կրթությունն ստացել է Մեսրոպյան Հայկական կաթոլիկ ավագ դպրոցում։ Լիբանանի համալսարանում ստացել է դիպլոմ ֆիզիկայի բնագավառում[1]։
Կյանքը որպես ՀՅԴ անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ է և տարբեր դերեր ունի կուսակցության աշխատանքներում։ Նա ընտրվել է որպես ՀՅԴ Զավարյան ուսանողական ասոցիացիայի նախագահ և ներկայացրել է ՀՅԴ կուսակցությունը լիբանանյան կուսակցություններում, ինչպես նաև այլ համաժողովներին։ Նա մասնակցել է կուսակցությունների միջազգային համաժողովներին, որոնք անցկացվել են Ղազախստանում և Կամբոջայում[1]։
1998 թվականին Ավետիս Գիտանյանն առաջին անգամ ընտրվել է Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ։ 2001 թվականից 2005 թվականը եղել է Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի վերակացուն։ 2009 թվականից եղել է Վանա ձայնի տնօրենը։ 2015 թվականին եղել է Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի փոխներկայացուցիչը[1]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու զավակ[3]։
Ծանոթագրություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Avedis Guidanian's biography in Aztag Daily Newspaper
- ↑ «Lebanon Ministry of Tourism Website». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Avedis Guidanian's biography on National News Agency of Lebanon