Վիգեն Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիգեն Զաքարյան
23 տարի
ԾննդավայրԼիբանան, Բեյրութ
Մահվան վայրՇուշիի շրջան, Զառսլու գյուղ
ՔաղաքացիությունԼիբանան
ԶորատեսակՀՅԴ կամավորական խմբեր
Ծառայության տարիներ1992 թվական
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վիգեն Կարապետի Զաքարյան (մարտի 15, 1969(1969-03-15), Բեյրութ, Լիբանան - մայիսի 8, 1992(1992-05-08), Շուշի, Ադրբեջան), լիբանանահայ ազատամարտիկ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցության անդամ (1969 թվականի մարտի 15, Բեյրութ, Լիբանան - 1992 թվականի մայիսի 8, ԼՂՀ, Շուշիի շրջան, գյուղ Զառսլու):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Զաքարյանը ծնվել է 1969 թվականի մարտի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Եղել է ՀՅԴ անդամ: ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության «Դրոշակ» մասնաճյուղի ու Կենտրոնական քարոզչական հանձնախմբի ներկայացուցիչ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է հայկական թաղամասի պաշտպանությանը: 1992 թվականի ապրիլին կամավոր մեկնել է Արցախ: Մասնակցել է Շուշիի ազատագրմանը, որի ժամանակ էլ՝ 1992 թվականի մայիսի 8-ին էլ Շուշիի շրջանի Զառսլու գյուղում զոհվել է:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Զաքարյանի հիշատակին է նվիրված Ներսիկ Իսպիրյանի «Ելին Վիգեն» երգը: Իսկ 2007 թվականին Բեյրութում լույս է տեսել Համբիկ Պիլարյանի «Նահատակություն Շուշիի ժայռերում...» գիրքը, որը նվիրված է Վիգեն Զաքարյանի կարճատև կյանքի ու գործունեության լուսաբանմանը: Գրքում տեղ են գտել նաև Վիգեն Զաքարյանի վկայությունները, ակնարկությունները, մտքերն ու նամակները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]