Նարեկ Աբրահամյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Նարեկ Աբրահամյան | |
|---|---|
| մայիսի 4, 1953[1] (72 տարեկան) - | |
| Ծննդավայր | Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան |
| Կոչում | բրիգադի գեներալ |
| Մարտեր/ պատերազմներ | Լիբանանի Քաղաքացիական պատերազմ |
Նարեկ Փանոսի Աբրահամյան (մայիսի 4, 1953[1], Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան), հայազգի լիբանանցի ռազմական գործիչ, Լիբանանի բանակի բրիգադի գեներալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարեկ Աբրահամյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 4-ին Լիբանանի Անջար գյուղում։ 1998 թվականից եղել է Լիբանանի բանակի բրիգադի գեներալ։ Ավարտել է Լիբանանի «Հառաջ Գալուստ Կյուլպենկյան» երկրորդական վարժարանը, 1976 թվականին՝ Լիբանանի զինվորական ակադեմիան։ Վերապատրաստվել է (1980, 1987, 1994-1995) ԱՄՆ-ի ռազմական ակադեմիաներում։ 1976-1990 թվականներին մասնակցել է Լիբանանի Քաղաքացիական պատերազմին, 1990-1993 թվականներին ղեկավարել է Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գունդը։ 1998 թվականից պաշտոնաթող է եղել[2]։ 1998-2000 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=435
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ LLC, VIP Studio. «Գեներալ Նարեկ Աբրահամյան. Ես ողջունում եմ Կոմանդոսի առաջարկը». Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.