Պետիկ Հերկելյան
Պետիկ Հերկելյան արմտ. հայ.՝ Պետիկ Հերկելեան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1954 |
Ծննդավայր | Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան |
Վախճանվել է | մարտի 10, 1987 (33 տարեկան) |
Գրական անուն | Պետրոս Հերեան |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Յառաջ Կիւլպէնկեան վարժարան |
Աշխատավայր | Ազատ Օր և Ազդակ |
Պետիկ Հերկելյան Վիքիդարանում |
Պետիկ Հերկելյան (գրական ծածկանունը՝ Պետրոս Հերեան, փետրվարի 15, 1954, Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան - մարտի 10, 1987), սփյուռքահայ բանաստեղծ, արձակագիր, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետիկ Հերկելյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 15-ին, Լիբանանի Անջար գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ազգային «Յառաջ Գ.Կիւլպէնկեան» վարժարանում, այնուհետև տեղափոխվել է Բեյրութ, հետևել Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկի դասընթացներին։ Լիբանանյան պատերազմի հետևանքով ուսումը կիսատ է մնացել։ Սակայն հետագայում շարունակել է մասնագիտական բարձրագույն կրթությունը և 1985 թվականին ավարտել վերոնշյալ բարձրագույն դասընթացները (ավարտական աշխատանք՝ Վազգեն Շուշանյանի «Սիրոյ և արկածի տղաքը» վեպին նուիրված իր աշխատասիրությունը)։
1976 թվականին գործուղվել է Հունաստան, երկու տարի եղել «Ազատ Օր» օրաթերթի խմբագիրը։ 1978 թվականին վերադարձել է Լիբանան և «Ազդակ» օրաթերթի խմբագրությունում եղել սրբագրիչ։
1973 թվականին լույս է տեսել Հերկելյանի առաջին գիրքը՝ «Պատուհանէն դուրս», 1983 թվականին՝ «Բառը» խորագրով գիրքը, 1985 թվականին՝ «Եւ երկիր պագանեմ»[1] երրորդ գիրքը, 1986 թվականին՝ «Եուհու» քաղաքական երգիծական վիպակը[2]։ Նույն թվականին խմբագրել և մամուլին է հանձնել Ռազմիկ Դավոյանի «Հատընտիր» գիրքը և Մ. Լեռնցիի «Էջեր կեանքիս գիրքէն» ինքնակենսագրական հատորը։ Միաժամանակ, որպես եղել է «Թռչնոց բույն» որբանոցի ուսուցիչ։
Մահացել է 1987 թվականի մարտի 10-ին։
1992 թվականին, հետմահու, բանաստեղծի հարազատները հրատարակել են «Գրական վերլուծական էջեր» հատորյակը, որն ամփոփում է Վազգեն Շուշանյանի ուսումնասիրությունները և մամուլում տպագրված հոդվածները[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հերկելեան, Պետիկ (1985). Եւ երկիր պագանեմ. տպ. Ալթափրես.
- ↑ «Գրական-Երաժշտական Ձեռնարկ՝ Բանաստեղծ Պետիկ Հերկելեանի Յիշատակին». Asbarez - Armenian (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Պետիկ Հերկելեան (1954-1987)