Թռչնոց բույն
Թռչնոց բույն | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | Վարժարան, որբանոց և թանգարան |
Հիմնադրված է | 1922 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բիբլ |

Թռչնոց բույն (անգլ.՝ Bird's nest), 1922 թվականին Լիբանանի Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքում դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի կողմից հիմնված որբանոց-վարժարան, որտեղ հանգրվանել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Յակոբսենը եղել է Խարբերդում գործող Դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության միսիոներուհի, այնուհետև հաստատվել է Լիբանանում և իր մարդասիրական առաքելությունը շարունակել Միքայել ավանում, ապա՝ Սայդայի մոտակայքում հաստատված «Թռչնոց բույն» որբանոցներում։

1928 թվականին, երբ Ջիբեյլում փակվում է տղաների որբանոցը, «Թռչնոց բույնը» տեղափոխվում է նրա վայրը, որտեղ Մարիա Յակոբսենը փրկել, խնամել ու հայեցի է կրթել հազարավոր որբ-որբուհիների և արժանացել «Մամա» անվանը։ Իր ցանկության համաձայն` Յակոբսենը թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում։
1960 թվականին՝ Մարիա Յակոբսենի մահից հետո, «Թռչնոց բույն» որբանոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել են Դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության ներկայացուցիչներ Աննա Յակոբսենը, Մագդա Սորենսենը, Օլուֆ Պաասկեն և Յոն Սկյուբին։ 1970 թվականին «Թռչնոց բույնը» հանձնվել է Կիլիկիո կաթողիկոսության տնօրինությանր։ «Թռչնոց բույնում» կարող են սովորել մշտապես Ջիբեյլում բնակվող հայ ընտանիքների երեխաները։ 2002 թվականին «Թռչնոց բույնը» ունեցել է 160 աշակերտ։
«Թռչնոց բույն» թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 18-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում «Թռչնոց բույն» որբանոցի ամենահին շենքերից մեկում բացվել է Հայոց ցեղասպանության որբերի թանգարանը[2], որը նույնպես կրում է «Թռչնոց բույն» անվանումը։ Թանգարանի երեք բաժիններում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին և հայ ժողովրդի վերածննդին վերաբերող նկարներ, տեղեկություններ և իրեր[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Report: The Bird's Nest Armenian Orphanage in Byblos (Lebanon)
- ↑ «Հայոց ցեղասպանության որբերի թանգարանը. տառապանքի, բայցև վերապրումի պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Հայոց ցեղասպանության որբերի թանգարան Ջբեյլում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-01-09 Wayback Machine
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թռչնոց բույն կատեգորիայում։ |