Մարիա Յակոբսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Յակոբսեն
Maria Jacobsen
Դիմանկար
Մարիա Յակոբսենը 1910 թվականի
Ծնվել է1882, նոյեմբերի 6
ԾննդավայրՍիիմ, Դանիա
Մահացել է1960, ապրիլի 6
Մահվան վայրԲիբլոս, Լիբանան
Քաղաքացիություն{{{2}}} Դանիա
ԱզգությունԴանիացի
Մասնագիտությունմիսիոներուհի և բժիշկ
Maria Jacobsen Վիքիպահեստում

Մարիա Յակոբսեն (դան․՝ Maria Jacobsen, 1882, նոյեմբերի 6, Սիիմ, Դանիա1960, ապրիլի 6, Բիբլոս, Լիբանան), դանիացի միսիոներուհի։ Կրթությամբ՝ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և հայերի մասին առաջին անգամ լսել է 1895 թ. կոտորածների վերաբերյալ մի բանախոսության ժամանակ։ 1907 թ. ամերիկյան նպաստամատույց ընկերության միսիոներների հետ մեկնել է Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Մարիա Յակոբսենը մյուս միսիոներների հետ (Կարեն Եփփե, Կարեն Փիթըրսոն, օրիորդ Բլեք, տիկին Կրունհակըն, Ջեսսի Հորդ և ուրիշներ) Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։

Մարիա Յակոբսենի անձնական քարտը

1912-1914 թթ. բարեգործական առաքելությամբ եղել է Դանիայում։ 1915 թ. նախօրեին վերադարձել է Խարբերդ, ականատես դարձել թուրքական խժդժություններին ու հայերի կոտորածներին։ 1919 թ. վերադարձել է Դանիա։

«Թռչնոց բույնը» որբանոցի երեխաները

Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարել է բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները. Մարիա Յակոբսենը զրկվել է այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և, գնալով Լիբանան, զբաղվել է որբահավաքությամբ։ 1922 թ. Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը (որբուհիների համար)։

1928 թ. որբանոցը փոխադրվել է Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը։ Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբ-որբուհիների, արժանացել է «Մամա» անվանը։

Մարիա Յակոբսենը մահացել է 1960 թ. ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում[1]։

2010 թ. Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ Մարիա Յակոբսենի արխիվի մի մասը. անձնական իրեր, մինչ այդ չհրապարակված լուսանկարներ, զեկույցներ, բացիկներ և այլն[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողել է «Օրագրություն» հուշագրությունը (սկսվում է 1907 թ. սեպտեմբերի 7-ից և ավարտվում 1919 թ. օգոստոսի 6-ին), որը մի արժեքավոր վկայություն է թուրքերի հայատյաց քաղաքականության մասին։ «Օրագրությունը» թարգմանվել է հայերեն և հրատարակվել բնագրի հետ՝ մեկ ամբողջական հատորով, ուր զետեղված է նաև Յակոբսենի արխիվից վերցված 80 լուսանկար։

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յակոբսենն առաջին կինն է, որ արժանացել է Դանիայի թագավորության ոսկե մեդալի (1950)[1]
  • 1954 թ. Լիբանանի կառավարության կողմից նա պարգևատրվել է Պատվո ոսկե շքանշանով[1]
  • 2012 թ. Յակոբսենի 130-առթիվ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկել է հոբելյանական բացիկ[1]
  • Յակոբսենի անունով է կոչվում ՀՀ Իջևան քաղաքի մանկապարտեզներից մեկը
  • Յակոբսենի ու ևս չորս եվրոպացի հումանիստ կանանց կյանքի ու գործունեության մասին է պատմում 2015 թ. նկարահանված «Փրկության քարտեզ» ֆիլմը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարներ Մարիա Յակոբսենի հավաքածուից.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png