Փրկության քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրկության քարտեզ
անգլ.՝ Map of Salvation
Երկիր Հայաստան
Ժանրլիամետրաժ ֆիլմ, Խաղարկային կինո և վավերագրական ֆիլմ
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱրամ Շահբազյան
Տևողություն88 րոպե
Բյուջե380 000 $
Պաշտոնական կայքէջ

Փրկության քարտեզ, խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ՝ նվիրված Մեծ եղեռնի 100–ամյակին։

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ականատեսներ, անօթևան հայ երեխանների և կանանց ապաստանների հիմանդիրներ՝ եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի և մարդասիրական առաքելության մասին։

Ֆիլմի նկարահանումները կատարվել են 9 երկրների 29 քաղաքներում։

Ֆիլմի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին։

Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա։

Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են Հայ ազգի կոտորածները։

Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են՝ Կարեն Եպպե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յոհանսոն (Շվեդիա), Աննա Հեդվիգ Բյուլ (Էստոնիա

Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմանդիրները։ Իրենց անծանոթ, մի խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել։ Եվ նրանք, Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով, տարբեր երկրներից գալով հայոց հող` նվիրվել են նրա ժողովրդին անմնացորդ ու անձնուրաց։

Ֆիլմը վարում է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը։ Անցնելով ֆիլմի հերոսների առաքելույթան ճանապարհը, նա գծում է «Փրկության քարտեզը»[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Փրկության քարտեզ»` ֆիլմ ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին աջակցած կանանց մասին». Կինոաշխարհ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  2. «Կայացավ խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]