Բոդիլ Բյորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոդիլ Բյորն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1871(1871-01-27)[1][2]
ԾննդավայրԿրագերյո, Telemark, Նորվեգիա
Մահացել էհուլիսի 22, 1960(1960-07-22) (89 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունբուժքույր և միսիոներուհի
Commons-logo.svg Bodil Biørn Վիքիպահեստում

Բոդիլ Կատարինե Բյորն[3] (նորվ.՝ Bodil Biørn, Բոդիլ Բյորն, հայտնի նաև որպես Մայր Կատարինե, հունվարի 27, 1871(1871-01-27)[1][2], Կրագերյո, Telemark, Նորվեգիա - հուլիսի 22, 1960(1960-07-22), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի միսիոներուհի, Հայոց ցեղասպանության ականատես։ Մեծ եղեռնի տարիներին Բոդիլը խնամել և անխուսափելի մահից է փրկել հարյուրավոր անօթևան հայ երեխաների և կանանց։

Բոդիլ Բյորնի ու ևս չորս եվրոպացի հումանիստ կանանց կյանքի ու գործունեության մասին է պատմում 2015 թ. նկարահանված «Փրկության քարտեզ» ֆիլմը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1871 թ. հունվարի 27-ին, Նորվեգիայի Կրագերո քաղաքում, հարուստ նավատիրոջ ընտանիքում։1905 թ. Գերմանիայում բուժքույրի մասնագիտությունը ուսանելուց հետո Կանանց միսիոներական կազմակերպության կողմից ուղարկվել է Օսմանյան կայսրություն և աշխատում էր որպես միսիոներ բուժքույր Խարբերդ քաղաքում, ավելի ուշ Մուշում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Historien om Bodil Biørn, nettsider på Riksarkivets nettsted
  • Med Guds blikk i Armenia, artikkel publisert 2. august 2009 på forskning.no av journalist Mia Kolbjørnsen

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]