Արամ Շահբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Արամ Շահբազյան
Ծնվել էապրիլի 29, 1971 (51 տարեկան)
ԾննդավայրԳետամեջ, Կոտայքի մարզ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1994)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Գործունեության տարիներ1995 թվականից
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր և կինոռեժիսոր
IMDbID ID 2932970

Արամ Վաղարշակի Շահբազյան(1971, ապրիլի 29, Գետամեջ, Կոտայքի մարզ), հայ կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Շահբազյանը ծնվել է 1971 թվականին, Հայաստանի Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում։ 1994 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ 1996-1997 թվականներին ռեժիսուրա է ուսանել Փարիզի «La Femis» ազգային կինոդպրոցում։ Եղել է «Ար» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, ռեժիսոր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, ռեժիսորի օգնական՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ եղել է բազմաթիվ վավերագրական ու կարճամետրաժ ‎ֆիլմերի ռեժիսոր։

Աշխատում է «Շողակաթ» հեռուստաընկերությունում։ 2005 թվականին Շահբազյանի «Ակներ» կարճամետրաժ ‎ֆիլմը ներկայացվել է Մոսկովյան XXVII ՄԿՓ-ի «Հեռանկարներ» բաժնում։ 2004-2005 թվականներին երևանյան «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին[1][2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]