Շողակաթ (հեռուստաալիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շողակաթ (այլ կիրառումներ)
«Շողակաթ»
Շողակաթ հեռուստաալիք.jpg
Երկիր {{{2}}} Հայաստան
Երևան
Հեռարձակման գոտի {{{2}}} Հայաստան
Հեռարձակման լեզու հայերեն
Հեռարձակման սկսման թվական 1998
Հիմնադիր Գարեգին Բ
Սեփականատեր Հայ Առաքելական Եկեղեցի
Վեբ-կայք www.shoghakat.am

Շողակաթ, հայկական համազգային հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող հեռուստաալիք, կենտրոնանում է կրոնական, ինչպես նաև ընտանեկան և գիտահետազոտական թեմատիկային։[1]

Հեռուստաընկերությունը հիմնվել է 1998 թվականին Երևանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ (այն ժամանակ արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսյան) կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը լուսաբանելու և քարոզչությունն ակտիվացնելու նպատակով։[2] 1999 թվականին, Երբ Գարեգին II ընտրվեց որպես կաթողիկոս, հեռուստաալիքի գրասենյակը տեղափոխվեց Վաղարշապատ և դառձավ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայության գործակալության մասը։

Սեփական հեռուստաալիքով եթեր է հեռարձակվում 2002 թ. նոյեմբերից, եթերը տարածվում է ՀՀ և Արցախի գրեթե ողջ տարածքով։ Հեռուստաալիքը նաև հասանելի է Interactive, Eurocable և Ucom մալուխային հեռուստատեսության բաժանորդներին, հասանելի է մոտ 2 միլիոն բնակչության համար։[3]

2010 թ. դեկտեմբերին Հայաստանի Հեռուստառադիոյի կոմիտեի լիցենզավորման մրցույթին մասնակցելուց հետո պարտվել է, որից հետո շարունակել է իր եթեևը հեռարձակել Հանրային հեռուստատեսության «Արարատ» ալիքի եթերում։[4][5][6]

Ընկերության գործագիր տնօրենն է Մանյա Ղազարյանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]