Մոսկվիչ, իմ սեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
«Մոսկվիչ, իմ սեր»
Մոսկվիչ, իմ սեր.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ֆրանսիա Ֆրանսիա
Ռուսաստան Ռուսաստան
ԺանրՏրագիկոմեդիա
Թվական2012
ՌեժիսորԱրամ Շահբազյան
ՊրոդյուսերԹերեզա Վարժապետյան
Գորիուն Ափրիկյան
Մարի-Կլոդ Արբոնի
Սևադա Աղաբեկյան
Սցենարի հեղինակԼևոն Մինասյանն
Էսթեր Մանն
ԴերակատարներՄարտուն Ղևոնդյան
Հիլդա Օհանի
ՕպերատորԱրթուր Ղարայան
ԿինոընկերությունNFDF
ARAPROD
KINOSTUDIA 55
AREMAC

«Մոսկվիչ, իմ սեր» (ֆր.՝ Moskvich, Mon Amour, ռուս.՝ Москвич, Моя Любовь), հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմ փոքր մարդու մեծ ողբերգության մասին, նկարահանված 2012 թվականին։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, հիմնականում՝ Վարդենիսում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում ապրող Համոն ու նրա կինը Հայաստան են գաղթել Ադրբեջանի Լենինավան գյուղից։ Նրանք շատ սուղ պայմաններում են ապրում։ Ամիսը մեկ անգամ Համոն մեկնում է շրջկենտրոն՝ ստանալու Ռուսաստանում աշխատող որդու ուղարկած փոքրիկ գումարը։ Կյանքն անցնում է առանց արտասովոր բեկումների՝ միապաղաղ, անաղմուկ։ Ու հանկարծ Համոյի ականջով է ընկնում, թե հարևան Սոթք գյուղում ինչ-որ մեկը «Մոսկվիչ» է վաճառում։ Համոն շտապում է Սոթք՝ տեսնելու վաճառվող մեքենան։ Տերը համաձայնում է սպասել այնքան, մինչև որ Համոն բերի 800 դոլարը։ Երազանքն իրականություն դառնալու շեմին է։ Ծերունին համակվում է «Մոսկվիչ» ունենալու ցանկությամբ և 800 դոլարը ձեռք բերելը գերխնդիր դարձնում։ Հեռավոր գյուղում ապրող մարդու դրաման սկսվում է։ Բայց մի օր Համոն արթնանում է ու հասկանում, որ ժամանակն անցել է, իր ապրելու ժամանակը՝ նույնպես[1]։
Իր փոքր երազանքի հետևից գնացող մարդու կերպարը ֆիլմում առանցքային է, իսկ մյուս հերոսները ձևավորում ու կառուցում են տրագիկոմիկ այն միջավայրը, կյանքը, մթնոլորտը, որտեղ հասունանում է երազանքն իրականություն դարձնելու գաղափարը[2][3]։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համո-Մարտուն Ղևոնդյան
  • Հիլդա Օհանի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]