Ալմա Յոհանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալմա Յոհանսոն
A bust of Alma Johansson, Yerevan.JPG
Ծնվել էհոկտեմբերի 29, 1880(1880-10-29)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդ-նորվեգական միություն
Մահացել էդեկտեմբերի 31, 1974(1974-12-31) (94 տարեկանում)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունմիսիոներուհի
Alma Johansson Վիքիպահեստում

Ալմա Յոհանսոն (հոկտեմբերի 29, 1880(1880-10-29), Ստոկհոլմ, Շվեդ-նորվեգական միություն - դեկտեմբերի 31, 1974(1974-12-31), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ միսիոներուհի։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակավին երիտասարդ նվիրվել է մարդասիրական կրոնական գործունեության։ 1901-1915 թվականներին ծառայել է Արևմտյան Հայաստանում գտնվող գերմանական միսիոներ, հաստատություններում և որբանոցներում։ 1915 թվականի աշնանը հարկադրված վերադարձել է Շվեդիա։ 1920-1922 թվականներին Կ. Պոլսում օգնել է ջարդերից ու տարագրությունից փրկված հայ որբերին ու կարոտյալներին։ 1923 թվականին անցել է Սալոնիկ, աշխատել շվեդ, նպաստամատույց հաստատությունում, օգնել հայ գաղթականներին։

Ալմա Յոհանսոն, Երեւան

1941 թվականի վերջին, Հունաստանի ֆաշիստական օկուպացումից հետո, երբ անհնար էր շարունակել մարդասիրական գործունեությունը, Յոհանսոնը վերադարձել է Շվեդիա։ Սակայն շարունակվել են սերտ հարաբերությունները հայերի հետ. նա տիրապետել է հայերենին։

Որպես հայոց եղեռնի ականատես՝ Յոհանսոնը գրել է երկու գրքույկ՝ «Աքսորյալ ժողովուրդ մը» (1930 թ.) և «Հայ աքսորականներու կյանքը» (1931 թ.), որոնք վկայում են հայերի տեղահանությունների և նրանց վրա գործադրված բռնությունների մասին։

Ալմա Յոհանսոնի ու ևս չորս եվրոպացի հումանիստ կանանց կյանքի ու գործունեության մասին է պատմում 2015 թ. նկարահանված «Փրկության քարտեզ» ֆիլմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png